211652_close_icon

Հայաստանի բանկային համակարգը պարտքերի մեջ է. ՀԺ

views-count2195 դիտում article-date 08:12 10-03-2015
«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ Հայաստանի բանկային համակարգը առաջանցիկ տեմպերով թաղվում է պարտքերի մեջ: Վերջին շրջանում նկատվում է մեր առևտրային բանկերի կողմից արտասահմանյան բանկերից և ֆինանսական կառույցներից վարկերի ներգրավվման կտրուկ աճ: Օրինակ միայն անցած տարվա չորրորդ եռամսյակի ընթացքում, ըստ ԿԲ հրապարակած պաշտոնական տվյալների, մեր բանկերի պարտքը արտասահմանյան ֆինանսական կառույցներին աճել է մոտ 255 մլն դոլարով և կազմել 1 մլրդ 412 մլն դոլար: Սա ուշագրավ է նրանով, որ վերջին երկու տարիներին մեր բանկերի արտաքին պարտքը կայուն տատանվել է 1-ից 1.2 միլիարդ դոլարի սահմաններում և կտրուկ աճել է հենց անցած տարվա վերջին, երբ դրամը էականորեն արժեզրկվեց: Պետք է ենթադրել, որ բանկերը խոշոր վարկեր են ներգրավվել ոչ թե իրենց բնականոն գործունեությունը ընդարձակելու, այլ դրամի արժեզրկման հետևանքով իրենց մոտ առաջացած խնդիրները մեղմելու նպատակով, ինչը էլ ավելի է ծանրացնում բանկերի վիճակը: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր