Սամարայի ստադիոնում երկրպագուների ծեծկռտուքի ժամանակ մահացել է ստյուարդներից մեկը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ռուսաստանի առաջնության «Կռիլյա Սովետով»-«Ռուբին» խաղից (0:0) hետո «Սամարա Արենա» ստադիոնում մահացել է անվտանգության աշխատակիցներից մեկը: Միջադեպը տեղի է ունեցել թիմերի երկրպագուների ծեծկռտուքի ժամանակ:
Բախման ընթացքում ստյուարդներից մեկի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է: Այնտեղ շտապ ժամանակ բժիշկները փորձել են փրկել անվտանգության աշխատակցին, սակայն ի վերջո արձանագրել են տղամարդու մահը:
«Ստյուարդի մահը դժբախտ դեպք է, որը որևէ կապ չունի տրիբունայում ծեծկռտուքի հետ: Խաղից հետո նրա սիրտը կանգ է առել», հայտնել է «Կռիլյա Սովետով» ակումբի մամլո քարտուղարը:



