211652_close_icon
views-count3740 դիտում article-date 14:52 05-11-2019

Հայ երկրպագուն 20 օր է, գտնվում է ֆիննական բանտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հոկտեմբերի 15-ին ֆիննական Տուրկույում տեղի ունցած հանդիպման ժամանակ (0-3) գրանցվել է տհաճ միջադեպ, որի արդյունքում ՖԱՖ շարժման անդամ Երվանդ Իսմայիլյանը բերման է ենթարկվել Տուրկու քաղաքի ոստիկանություն, որտեղ և պահվում է մինչ այժմ (հնարավոր է նաև այլ մեկուսարանում)։ Այս մասին տեղեկացնում է [url=http://urishfootball.am/other/hay-erkrpagun-gtnvum-e-finnakan-bantum/?fbclid=IwAR20MOa72obVG4S9XouSiRUVe7KOl6I5SJS6q9FGvP4VbI-F2Rwy6_Xz9c4]urishfootball.am[/url]-ը: Հանդիպման ընթացքում ֆին երկրպագուների կողմից պրովոկացիայի արդյունքում տեղի են տվել մեր երկրպագուների նյարդերը, ինչի արդյունքում չեզոք գոտի է նետվել ճայտրուկ, որը պատահմամբ դիպել է մի քանի անձանց։ Արդյունքում Երվանդը, որն ըստ տեղեկությունների նետել էր ճայտրուկը, բերման է ենթարկվել Տուրկուի ոստիկանություն։ Ֆիննական ոստիկանությունում խաղից հետո ժամանած հայ երկրպագուներին հավաստիացրել են, որ ամեն ինչ կպարզվի և հաջորդ օրը Երևանդը կուղևորվի հայրենիք, ինչը սակայն տեղի չի ունեցել։ Դեպքից անցել է երեք շաբաթից ավել, իսկ Երևանդը դեռևս գտնվում է ֆիննական բանտում։ Հայտնի է նաև, որ անգամ Երվանդին տրամադրված փաստաբանը չի խոսում անգլերեն, ինչը առանձնակիորեն դժվարեցնում է մեր հայրենակցի հաղորդակցությունը տեղի իրավապահ մարմինների հետ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր