1500 դիտում
09:58 07-05-2014
Չվիճել Պուտինի հետ ու ներդնել ֆիննական մոդելը. Ժամանակ
«Ժամանակ» թերթը զրուցել է ՌԴ կառավարության նախկին անդամ, 1997-1998թթ. ՌԴ առաջին փոխվարչապետ, ներկայում ռուսաստանյան ընդդիմության առաջնորդ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավոր ընդդիմախոս Բորիս Նեմցովի հետ։ Հատված հարցազրույցից.
«[b]Հայաստանում հասարակության մի մեծ հատված ու ժողովրդավարական արժեքներին ձգտող գործիչներ ցավով ընդունեցին ՄՄ-ին միանալու որոշումը։ Սակայն տեսնելով Ռուսաստանի քաղաքականությունն ուկրաինայիում՝ շատերսը սկսեցին մտածել, որ արդարացված էր այդ որոշումը եւ նվազագույնն էր, որ Հայաստանը պետք է ու կարող էր անել։ Եղավ նաեւ Հայաստանի քվեարկությունըը ՄԱԿ-ի ԳԱ-ում, որը Դուք քննադատեցիք։ Ի՞նչ կարող էր անել Հայաստանը, որպեսզի չարժանանար Ուկրաինայի ճակատագրին եւ պատվով ներկայանար աշխարհին, շարունակեր բանակցությունները ԵՄ-ի հետ։[/b]
Հայաստանը մանևրելու մեծ դաշտ չունի։ Հայաստանյան տնտեսությունը կապված է եւ կախված ռուսական տնտեսությունից, Հայաստանն աշխարհագրորեն կտրված է հզոր երկրների շուկաներից, ուստի, մեծ հաշվով, ընտրության հնարավորությունը մեծ չէ, եւ կարելի է միայն ցավակցել:
Գիտե՞ք, ինձ համար դժվար է խորհուրդներ տալ, այնուամենայնիվ՝ կարծում եմ, որ ավտորիտարիզմի ուղին ինքն իրենով որեւէ երկրի չի կարող հաջողություն բերել, առավել եւս, երբ ռուսական դիկտատուրան ամենագարշելին է. այստեղ բացառված է իշխանության փոփոխությունը, մի թալանչի խումբը պահում է երկիրն այս վիճակում: Այս ավտորիտարիզմը չի կարող համեմատվել նաեւ Չինաստանի ավտորիտարիզմի հետ: Այստեղ իշխանություն չի փոխվում, որը զարգացման գրավականներից մեկն է: Պուտինը ընտրել է երկրի կառավարման ամենավատ համակարգը, որն իրեն է հարմար, բայց երկիրը տանում է կործանման:
Ինչ վերաբերում է Հայաստանին՝ Հայաստանն այս իմաստով ընդամենը պուտինիզմի արբանյակն է, որն ընտրության հնարավորություն չունի, ուստի ինձ համար բարդ է խորհուրդներ տալ, թե ինչպես դուրս գալ Պուտինի խնամակալությունից, որովհետեւ դժվար է պատկերացնել, թե ինչպես կարելի է գոյատեւել շրջափակման պայմաններում: Հայերն ամեն դեպքում խելացի են, ուստի կարծում եմ, որ իդեալական տարբերակը կլինի հայկական Ֆինլանդիան: Եթե հայերին հաջողվի դա անել, այսինքն՝ ներքին քաղաքականություն վարել, բարեփոխումներ իրականացնել, ժողովրդավարություն զարգացնել եւ չվիճել Պուտինի հետ: Բայց, իհարկե, դա պետք է լինի հենց հայերի որոշումը: Հիշո՞ւմ եք, նրանք խորհրդային բլոկում էին, բայց միշտ եղել են Եվրոպայի հետ՝ զարգացնելով ժողովրդավարությունը: Զարգացման այս մոդելը կապահովի եւ ներքին զարգացումը, եւ կվերացնի արտաքին սպառնալիքները, այսինքն՝ բռնակցումները, ներխուժումները եւ նման բիրտ գործողությունները Ռուսաստանի կողմից»:
Ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2257 դիտում
19:52 19-07-2014
Ֆիննական մաքսային անցակետն առգրավել է Ուկրաինա փոխադրվող զենք-զինամթերք, այդ թվում՝ հրթիռային տարրեր
2738 դիտում
20:19 15-11-2015
Ֆիննական գազանանոցում արջը զբաղվում է գեղանկարչությամբ
Այս բաժնից
1072 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1696 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»