211652_close_icon
views-count1012 դիտում article-date 22:08 04-11-2019

Դեպքի հաջորդ օրը գրպանահատն ու գողոնը հայտնաբերվեցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հոկտեմբերի 31-ին, ժամը 16-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ մոտ մեկ ժամ առաջ մի կին Տերյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկում նկատել է, որ պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է փող, նույնականացման ու բանկային քարտեր: Հաղորդումը ստանալուն պես ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները համապատասխան միջոցառումներ ձեռնարկեցին: Նրանց միացան նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի ծառայողները, և համատեղ աշխատանքի շնորհիվ հաջորդ օրը գրպանահատը հայտնաբերվեց: Նոյեմբերի 1-ին քրեական հետախույզները Աբովյան փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Կենտրոնական բաժին բերման ենթարկեցին Դրոյի փողոցի 43-ամյա մի բնակչի: Նա տվել է խոստովանական բացատրություն: Հանգամանքները պարզվում են: Գողոնը հայտնաբերվել է: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր