211652_close_icon
views-count13988 դիտում article-date 16:42 02-11-2019

Գեղեցկության միջազգային մրցույթում Հնդկաստանի ներկայացուցիչը դարձել է «Միսս Կոսմո աշխարհ»

Հնդկաստանի ներկայացուցիչ Սանդրա Սոմանը դարձել է գեղեցկության միջազգային «Միսս Կոսմո աշխարհ» 2019 (Miss CosmoWorld) մրցույթի հաղթող: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Մրցույթին, ընդհանուր առմամբ մասնակցել են 24 երկրի ներկայացուցիչներ: Ռուսաստանը մրցույթում ներկայացրել է 26-ամյա Իրինա Կվիտկոն: Մրցույթի հաղթողը ստանում է դրամական պարգև, ճանապարհորդություն դեպի Իտալիա և նորաձևության ոլորտի մալազիական ընկերության հետ պայմանագիր կնքելու հնարավորություն:

Նմանատիպ նյութեր