«Միսս Աշխարհ 2017»-ի հաղթող ճանաչվեց Հնդկաստանի 20-ամյա ներկայացուցիչը. ՖՈՏՈՇԱՐՔ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Չինաստանի Սանյա քաղաքում կայացավ «Միսս Աշխարհ-2017» գեղեցկության մրցույթը: Մրցույթի հաղթող ճանաչվեց Հնդկաստանի ներկայացուցիչ Մանուշի Չհիլարը:
Գեղեցկության 20-ամյա թագուհին ուսանողուհի է, սովորում է բժշկի մասնագիտությամբ: Ծագումով Մանուշին Հարյանա նահանգից է, տիրապետում է հինդի և անգլերեն լեզուներին: Զբաղվում է հնդկական դասական պարերով:
Մրցույթում երկրորդ տեղ զբաղեցրեց Անդրեա Մեզեն՝ Մեքսիկայից, երրորդը՝ բրիտանուհի Ստեֆանի Հիլն է:
Նշենք, որ «Միսս Աշխարհը» մրցույթն անցկացվում է 1951 թվականից: