211652_close_icon
views-count30349 դիտում article-date 23:40 01-11-2019

Սկանդալ՝ «Երևանի առագաստային ակումբ»-ում. տնօրենը կասկածվում է պետության կողմից անապահով ընտանիքներին հատկացված 50 մլն դրամը յուրացնելու մեջ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Սևանի բաժնում նյութեր են նախապատրաստվում առանձնապես խոշոր չափի յուրացում կամ վատնում կատարելու փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հոկտեմբերի 30-ին ոստիկանության Սևանի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Երևան-Սևան-Դիլիջան ավտոճանապարհի՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի հարևանությամբ գտնվող «Երևանի առագաստային ակումբ» հասարակական կազմակերպության Սերֆ-կենտրոնի տնօրեն, Երևանի բնակիչ Մհեր Թովմասյանը նշված ակումբում որպես տեղակալ աշխատանքի է հրամանագրել իր կնոջը՝ Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպռոցի փոխտնօրեն Լարիսա Թ-ին։ Աշխատանքի է ընդունել նաև իր աղջկան՝ Մարիաննա Թ-ին, սակայն ոստիկանների օպերատիվ տեղեկություններով՝ վերջիններս աշխատանքի չեն հաճախել, իսկ իրենց անվամբ դուրս գրված աշխատավարձերը յուրացվել են։ Սևանի ոստիկանները տեղեկություններ են ստացել նաև, որ նշված ակումբը պետությունից տարեկան ստացել է 50 մլն դրամ գումար, ինչի դիմաց այդ կենտրոնը պետք է կազմակերպեր աշխատանքներ՝ անապահով ընտանիքների դպրոցական երեխաներին անվճար 7-10-օրյա ժամկետով առագաստանավային դասընթացներ անցկացնելու նպատակով, սակայն դասընթացներին հաճախել են ոչ թե անապահով ընտանիքների երեխաները, այլ՝ ապահովված, որոնցից գանձված գումարները յուրացվել են։ Պարզվել է նաև, որ նշված ակումբում 2016-2018 թվականներին որպես վարորդ է հրամանագրված եղել 62-ամյա Սամվել Պ-ն, ով աշխատանքի չի ներկայացել, իսկ նրա աշխատավարձը յուրացնելու մեջ կասկածվում է Մ. Թովմասյանը։ Իսկ Ս. Պողոսյանի աշխատավարձից յուրաքանչյուր ամիս որպես վերջինիս կողմից վարված ավտոմեքենա, պահվել է 3500 դրամ ծախս։ Փաստի առթիվ ոստիկանության Սևանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր