48077 դիտում
18:16 07-05-2019
Ախորժակն ուտելիս է բացվում. Վանաձորի թիվ 18 միջնակարգ դպրոցի տնօրենը կասկածվում է 20 մլն դրամի չափ գումար յուրացնելու մեջ. քրգործով անցնում են նրա ազգականները
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժնի հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Սուրեն Դանիելյանի կողմից ՀՀ քր օր-ի 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի, 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 314 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ Վանաձոր քաղաքի թիվ 18 դպրոցի տնօրեն Արմեն Մարաբյանի նկատմամբ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է 20 մլն դրամից ավելի գումար յուրացնելու մեջ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տնօրենի կողմից կատարված չարաշահումները բացահայտվել են ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարոչության (վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արսեն Այվազյանի), ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողների (վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գևորգ Հակոբյանի), ոստիկանության Բազումի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների ( բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Մկրտչյանի) գլխավորությամբ:
Չարաշահման բացահայտման մեջ ոստիկանության օպերատիվ խմբերի հետ աշխատել են նաև Ազգային անվտանգության ծառայության կենտրոնական ապարատի և Լոռու մարզի ԱԱԾ բաժնի ծառայողները:
Գ. Շամշյանի տեղեկություներով՝ դրվագներից մեկում տնօրեն Ա. Մարաբյանը իր փեսային, ով աշխատում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում, հրամանով ձևակերպել է որպես փոխտնօրեն, սակայն վերջինս ոչ մի անգամ աշխատանքի չի ներկայացել, փոխարենը՝ դպրոցի հաշվին գումարները տնօրենը «կերել է»:
Մի քանի դրվագներով էլ տնօրենը իր բարեկամներին ընդունել է աշխատանքի ու ողջ գումարը նույնպես յուրացրել է:
[b]Վանաձոր քաղաքի թիվ 18 միջնակարգ դպրոցի տնօրեն Արմեն Մարաբյանն է[/b]
[img]https://st0.shamshyan.com/editor/0414546001557238822798279.jpg[/img]
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
39610 դիտում
10:05 05-12-2024
Երևանում վիճաբանությունը վերածվել է դանակահարության․ վիրավորը անչափահաս է