36884 դիտում
17:50 01-11-2019
Լոռու մարզում թալանել են Հայ Հեղափոխական Դաշնակցության տեղի կառույցի գրասենյակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հոկտեմբերի 31-ին, գողության դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 13։40-ին Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժին է դիմել Ռոբերտ Գրիգորյանը և հայտնել, որ հոկտեմբերի 30-ի ժամը 22։00-ից մինչև հոկտեմբերի 31-ի ժամը 12։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Տիգրան Մեծի պողոտայի թիվ 6 հասցեում գործող «Հայ Հեղափոխական Դաշնակցության» Լոռու մարզային կոմիտեի մուտքի դուռը վնասել են և մտել ներս։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ռ. Գրիգորյանը, ով ՀՅԴ Լոռու մարզային կոմիտեի նախագահն է, դեպքի վայր ժամանած ոստիկանության Տարոնի բաժնի օպերատիվ խմբին հայտնել է, որ գրասենյակից գողացել են կուսակցությանը պատկանող համակարգիչը, տպիչ սարքը և 3000 դրամ։
Փաստի առթիվ ոստիկանության Տարոնի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
6057 դիտում
21:12 09-02-2017
Ռոբերտ Քոչարյանի կողմից թույլատրվեց Հայ Հեղափոխական Դաշնակցության գործունեությունը․ Պատմության այս օրը
9156 դիտում
14:10 11-03-2020
Հեղափոխական Հայաստանի, ոչ հեղափոխական պաշտոնյաները. մաս2