211652_close_icon
views-count3741 դիտում article-date 16:44 31-10-2019

Փայլան.«Այն, ինչ տեղի է ունեցել իմ տատի հետ, չի կարող լինել հնագետների հարցը»

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) պոլսահայ պատգամավոր Կարո Փայլանն արձագանքել է Էրդողանի քննադատությանը, որը վերաբերում էր ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը, գրում է[url=https://www.ermenihaber.am/am/news/2019/10/31/%D5%93%D5%A1%D5%B5%D5%AC%D5%A1%D5%B6-%D4%B9%D5%B8%D6%82%D6%80%D6%84%D5%AB%D5%A1-%D4%B7%D6%80%D5%A4%D5%B8%D5%B2%D5%A1%D5%B6-%D6%81%D5%A5%D5%B2%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6/168304] Ermenihaber.am[/url]-ը: Փայլանը գրառում է արդել Twitter միկրոբլոգում: «Էրդողանը Հայոց ցեղասպանության վերաբերյալ ասաց. «Այս հարցը պատմաբանների գործն է: Այս հարցը հնագետների գործն է: Այս հարցին թող քաղաքական աստառ չտան»: Պատմաբանները չեն կարող առերեսվել այն ցեղասպանության հետ, որը Թալեաթ փաշայի քաղաքական որոշմամբ է իրագործվել... Այն, ինչ տեղի է ունեցել իմ (հորական) տատի հետ չի կարող լինել հնագետների հարցը»: Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև։ Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ էր քվեարկել 405-ը, դեմ՝ 11-ը, ձեռնպահ՝ 3-ը, իսկ 14 կոնգրեսական չէր մասնակցել քվեարկությանը: Բանաձևի ընդունմանը կոշտ արձագանք էին տվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, արդարադատության նախարար Աբդուլհամիթ Գյուլը, պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը և իշխանական վերնախավի այլ ներկայացուցիչներ:

Նմանատիպ նյութեր