1830 դիտում
15:44 31-10-2019
2019-ի պետական բյուջեում եկամուտները և ծախսերը կավելացվեն
Կառավարությունն այսօրվա նիստում փոփոխություններ կատարեց 2019 թվականի պետական բյուջեում, ավելացնելով եկամուտները և ծախսերը։
Ըստ նախագծի՝ Արարատի մարզպետարանին շուրջ 483 ծրագրերի իրականացման համար մարզպետարաններին 2019 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտներից կհատկացվի 5 մլն 882 հազար 500 դրամ, Արմավիրի մարզպետարանին՝ 100 մլն 98 հազար 100 դրամ, Լոռու մարզպետարանին՝ 200 մլն 265 հազար 800 դրամ, Արագածոտնի մարզպետարանին՝ 124 մլն 507 հազար 300 դրամ, Վայոց Ձորի մարզպետարանին՝ 58 մլն 281 հազար 800 դրամ:
Ծրագրերը հիմնականում ուղղված են համայնքներում կապիտալ ներդրումներին, մասնավորապես. համայնքներում փողոցների, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգմանը, համայնքային շենքերի, մշակութային տների, մանկապարտեզների, հանդիսությունների սրահների կառուցմանն ու նորոգմանը, խմելու, կոյուղու, ոռոգման ջրագծերի կառուցմանն ու նորոգմանը, գիշերային լուսավորության անցկացմանը, գազիֆիկացմանը և այլ նպատակներով:
Նմանատիպ նյութեր
3417 դիտում
11:55 27-02-2017
Դոնալդ Թրամփի կարգադրությամբ ԱՄՆ-ի ռազմական ծախսերը կտրուկ կավելացվեն
3845 դիտում
20:59 01-01-2022
2022 թվականի բյուջեում առաջնային են կապիտալ ծախսերը. ՀՀ կառավարություն
2691 դիտում
10:43 16-11-2016
Պետք է վերահսկել պետական պաշտոնյաների ոչ միայն եկամուտները, այլև ծախսերը. «Առավոտ»
Այս բաժնից
607 դիտում
12:08 18-01-2025
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է ԵՄ անդամ երկրների 22 դեսպանի