211652_close_icon

Դոնալդ Թրամփի կարգադրությամբ ԱՄՆ-ի ռազմական ծախսերը կտրուկ կավելացվեն

views-count3507 դիտում article-date 11:55 27-02-2017
Սպիտակ Տունը դիտարկում է նախագահ Դոնալդ Թրամփի՝ երկրի պաշտպանությանն ուղղված ռազմական ծախսերի կտրուկ ավելացման մասին առաջարկը, գրում է The New York Times թերթը։ Նշվում է, որ սոցիալական ապահովության և բժշկական ապահովման բյուջեներին ուղղված ծախսերը չեն կրճատվի։ Միևնույն ժամանակ մի քանի տասնյակ միլիարդ դոլարով կկրճատվի շրջակա միջավայրի պահպանության նախարարության բյուջեն։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները մտադիր է հսկայական գումար խնդրել երկրի զինված ուժերի բյուջեն մեծացնելու համար։

Նմանատիպ նյութեր