2694 դիտում
10:43 16-11-2016
Պետք է վերահսկել պետական պաշտոնյաների ոչ միայն եկամուտները, այլև ծախսերը. «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Արդեն 25 տարի է լսում եմ հետևյալ երկխոսությունը։ Ընդդիմություն- «Իշխանավորները թալանչիներ են»։
Իշխանություն- «Անուններ տվեք, թող դատախազությունը զբաղվի»։
Ընդդիմություն- «Դուք այդ անունները մեզնից լավ գիտեք»։
Բնականաբար, քաղաքացիների զգալի մասը շատ գոհ է ընդդիմության այդ «խրոխտ» պահվածքից, բայց խնդիրը, ցավոք, շարունակում է փակուղում մնալ։ Որովհետև հանցագործությունն ապացուցելը շատ ավելի դժվար գործ է, քան օդի մեջ մեղադրանքներ հնչեցնելը։
Թե որ գեներալն ինչ է գողացել բանակից՝ մենք դա չենք արձանագրել, չեն տեսանկարահանել, որպեսզի այդ գեներալին այդ պահին տանենք դատարան։ Մենք գործ ունենք արդեն կատարված փաստի հետ՝ գեներալն ունի պալատ, որի արժեքը մի քանի հարյուր անգամ գերազանցում է իր ողջ ծառայության ընթացքում ստացած աշխատավարձը։ Անկախ նրանից այդ տունը գրանցված է իր զոքանչի, թե բաջանաղի անունով, ինքնին այն փաստը, որ գեներալն ապրում է նման տանը, արդեն իսկ կասկածների տեղիք է տալիս։ Իրավապահ մարմինները պետք է գեներալով զբաղվեն, իսկ գերագույն հրամանատարը պիտի մտածի՝ կարո՞ղ է արդյոք նման գեներալը ծառայել։
Մի խոսքով՝ պետք է վերահսկել ոչ միայն եկամուտները, այլև ծախսերը, եթե խոսքը պետական պաշտոնյաների մասին է»։
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
3221 դիտում
11:20 03-12-2016
Պետական բյուջեի ծախսերը ավելանում են, իսկ եկամուտները՝ նվազում. «Ժողովուրդ»
1830 դիտում
15:44 31-10-2019
2019-ի պետական բյուջեում եկամուտները և ծախսերը կավելացվեն
3285 դիտում
15:40 27-04-2017
Եկամուտները` 1,171,107,264.8 հազար, ծախսերը` 1,449,063,604.1 հազար, բյուջեի դեֆիցիտը` 277,956,339.3 հազար դրամ
Այս բաժնից
2479 դիտում
08:55 28-12-2024
Հայ կամավորները մեկնել են Անապա՝ օգնելու վերացնել աղետի հետևանքները. «Փաստ»
2359 դիտում
09:00 26-12-2024
Ցեմենտի ներմուծման գործունեության համար գանձվող պետտուրքը կավելանա վեց անգամ. «Փաստ»