46621 դիտում
14:07 31-10-2019
Դանակահարություն Երևանում. 30–ամյա տղամարդը «աջ նստատեղի մկանի ծակած վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց. նրան դանակով հարվածող կասկածյալը տնօրեն է
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ տեղեկություններով՝ երեկ՝ հոկտեմբերի 30-ին, դանակահարության դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:30-ի սահմաններում թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության թիվ 02 բժիշկների խումբը Մաշտոցի պողոտայից «աջ նստատեղի մկանի ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի պետ Հարությունյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև հետաքննչական բաժանմունքի հետաքննիչները:
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի բնակիչ, 30-ամյա Արման Մ.-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Մաշտոցի պողոտա թիվ 5 հասցեի մոտից:
Մինչ բժիշկները առաջին բուժօգնությունը կցուցաբերեին վիրավորին, ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ, պարզել են, որ Արման Մ.-ին ժամը 21:00-ին դանակով հարվածել է Երևանի բնակիչ, 38-ամյա Էդուարդ Կ.-ն, ով ժամեր անց ոստիկանների բացատրական աշխատանքների արդյունքում ինքնակամ ներկայացել է ոստիկանություն:
Կենտրոնի ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալ Էդվարդ Կ.-ն իրավաապահներին հայտնել է, որ ինքը «ԷԿԶՈ» ՍՊԸ-ի տնօրեն է:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2140 դիտում
19:59 22-11-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (24.11.2024 թ․)