1472 դիտում
22:49 30-10-2019
ՀՀ ՏՄՊՊՀ-ն և Հայաստանում ֆրանսիական համալսարանը համագործակցության հուշագիր են ստորագրել
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը և Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժան-Մարկ Լավեստն այսօր համագործակցության հուշագիր են ստորագրել: Այս մասին տեղեկացնում է ՏՄՊՊՀ-ն:
ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը կարևորել է մրցակցային մարմնի և բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև սերտ համագործակցության հաստատումը՝ առկա գիտական ներուժը տնտեսական մրցակցության պաշտպանության ոլորտի խնդիրների լուծմանը նպատակաուղղելու, ինչպես նաև ապագա մասնագետներին, որոնք համալրելու են պետական ծառայողների շարքերը, գործնական հմտություններ ձեռք բերելու հնարավորություններ ընձեռելու նպատակով:
«Հանձնաժողովը բաց է համագործակցության համար, պատրաստակամ է հարթակ տրամադրել նոր սերնդին՝ փորձառություն ստանալու, ինչպես նաև ինքնադրսևորվելու և նոր, թարմ գաղափարներով Հանձնաժողովի աշխատանքներին օգտակար լինելու համար»,- նշել է Գեղամ Գևորգյանը:
ՏՄՊՊՀ նախագահը հավելել է, որ սա առաջին քայլն է, առաջիկայում նման համագործակցության հուշագրեր կկնքվեն նաև հանրապետության այլ ուսումնական հաստատությունների հետ:
Ռեկտոր Ժան-Մարկ Լավեստը, ողջունելով հուշագրի ստորագրումը ՏՄՊՊՀ-ի հետ, նշել է, որ նման համագործակցությունները կարևոր են հատկապես ուսանողների համար` հավելելով, որ հաճախ է իր ուսանողներին ասում, որ համալսարանը ոչ միայն կոչումներ շնորհելու, այլև քաղաքացիներ տալու համար է:
ՏՄՊՊՀ նախագահը և Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտորը մտքեր են փոխանակել նաև ուսանողների զբաղվածության, մասնագիտական հմտությունների և համագործակցությանը վերաբերող այլ հարցերի շուրջ:
Կնքված հուշագրի շրջանակում կողմերը մասնավորապես կհամագործակցեն ուսանողների, դասախոսների մասնակցությամբ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հետազոտական, վերլուծական աշխատանքներ իրականացնելու, հանդիպումներ, դասախոսություններ, համատեղ կլոր սեղաններ, գիտաժողովներ, թեմատիկ սեմինարներ, դատախաղեր և գիտագործնական այլ միջոցառումներ անցկացնելու միջոցով: Բացի այդ, նախատեսվում է կազմակերպել ուսանողների այցելություններ Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումներ, նրանց տալ հնարավորություն արտադրական պրակտիկա անցնել Հանձնաժողովում, ներգրավել որպես փորձնակ:
Նմանատիպ նյութեր
2082 դիտում
20:53 06-12-2021
Հայ-Ռուսական համալսարանը և Ռուսաստանի օլիմպիական համալսարանը ստորագրել են համագործակցության հուշագիր
1789 դիտում
21:05 15-01-2020
Հայ-Ռուսական համալսարանը և ՄԻՊ-ը ստորագրել են համագործակցության հուշագիր
1161 դիտում
19:54 08-10-2021
ԱԻՆ-ը և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը համագործակցության հուշագիր են ստորագրել
Այս բաժնից
793 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
658 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
454 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը