Օվեչկինի գոլը ճանաչվել է NHL-ի պատմության մեջ լավագույնը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ամերիկյան ESPN հեռուստաալիքը ներկայացրել է Հոկեյի ազգային լիգայի (NHL) պատմության ողջ ընթացքում 10 լավագույն գոլերը:
Ցանկը կազմել են հյուսիսամերիկյան լրագրողները, որոնք լուսաբանում են NHL-ի հանդիպումները: Գոլերում գնահատվել են բարդության և վարպետության աստիճանը, նորարարությունն ու ստեղծագործական մոտեցումը:
Վարկանիշում առաջին տեղը զբաղեցրել է ռուս հոկեյիստ Ալեքսանդր Օվեչկինի բացառիկ հարվածը «Ֆինիքսի» դարպասին՝ 2006թ. հունվար 16-ին, NHL-ում իր առաջին մրցաշրջանում: Ալեքսանդրը սառույցին պառկած, թիկունքով դեպի դարպասը, կարողացել է գրավել մրցակցի դարպասը:
Ներկայացնում ենք նաև լավագույն տասնյակի մի շարք գոլերը: