211652_close_icon
views-count8504 դիտում article-date 16:51 30-10-2019

Անկարայում հայտարարել են, որ ցեղասպանության որոշումը կխաթարի ԱՄՆ-ի և Թուրքիայի հարաբերությունները

Հայոց ցեղասպանության եւ Անկարայի դեմ պատժամիջոցների վերաբերյալ ամերիկացի օրենսդիրների որոշումները հակասում են երկու երկրների ռազմավարական հարաբերություններին եւ կվնասեն դրանց: Համապատասխան հայտարարությունը հոկտեմբերի 30-ին Twitter-ում զետեղել Է Թուրքիայի նախագահի վարչակազմի հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Ֆահրեթին Ալթունը, տեղեկացնում Է [url=https://armenpress.am/arm/news/993468.html]«Արմենպրես»[/url]-ը: «ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հայկական բանաձեւի շուրջ քվեարկությունը ծայրաստիճան անհանգստացնում Է բոլոր նրանց, ովքեր թանկ են գնահատում թուրք-ամերիկյան հարաբերությունները: Նրանք, ովքեր քվեարկել են հաջակցություն բանաձեւի, պատասխանատվություն են կրելու այս անհանգիստ տարածաշրջանում Անկարայի եւ Վաշինգտոնի ռազմավարական հարաբերությունների վատացման համար»,-նշել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նմանատիպ նյութեր