211652_close_icon
views-count1241 դիտում article-date 20:31 29-10-2019

Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոզմարի ԴիԿարլոյի գլխավորած պատվիրակությանը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի քաղաքական և խաղաղության ամրապնդման հարցերով տեղակալ Ռոզմարի ԴիԿարլոյի գլխավորած պատվիրակությանը: Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել մեր երկրի եւ ՄԱԿ-ի միջև տարբեր ուղղություններով ձևավորված սերտ համագործակցությունը, որի շնորհիվ իրականացվել են բազմաթիվ կարեւոր ծրագրեր: «Ունենք բավականին ընդգրկուն և արդյունավետ համագործակցություն, նաև մեծ ցանկություն այն ավելի գործնական ու ավելի նպատակային դարձնելու»,-նշել է նախագահ Սարգսյանը։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել կազմակերպության և դրա կառույցների շրջանակներում փոխգործակցության, մասնավորապես կայուն զարգացման և նորարարությունների ոլորտում համատեղ օրակարգի վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր