Վթարային ջրանջատում Գեղարքունիքում և Կոտայքում հոկտեմբերի 30-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ
վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 30-ին ժամը 7:00-22։00 կդադարեցվի՝
Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի, Վարսեր և Կոտայքի մարզի Ջրառատ գյուղերի
ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և
կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
[b]«Վեոլիա Ջուր» ՓԲԸ[/b]