2970 դիտում
14:50 28-10-2019
«Ադրբեջանում ապրում է առնվազն 600 հազար թաթ». պարսիկ հետազոտող Մաջիթ Քյարեմ
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի ասպիրանտ Մաջիդ Քյարեմը հանրության դատին է հանձնել թաթերի մասին իր ուսումնասիրությունը, որը մագիստրոսական թեզից գրքի է վերածվել:
Մաջիդ Քյարեմի հետ մենք զրուցել ենք ուսումնասիրության ամենահետաքրքիր բացահայտումների մասին:
- Սկզբում ուզում եմ շնորհակալություն հայտնել ԵՊՀ իրանագիտության ամբիոնին, երբ ցանկանում էի պարզել թեզիս թեման, ուզում էի, որ այնպիսի թեմա լինի, որը քիչ է ուսումնասիրված ինչպես այստեղ, այնպես էլ Իրանում:
Սկսեցի Կովկասի մասին ուսումնասիրություններ անել ու մի քանի հոդված գրել անգլերեն, այդ թվում՝ Ադրբեջանի Հանրապետությունում ապրող շիաների և Թալիշի մասին:
Այդ ընթացքում հասկացա, որ ադրբեջանական թաթերի թեման հենց այն թեման է, որը քիչ է ուսումնասիրված, շատ դժվար է թաթերի մասին աշխատություններ գտնել:
Թաթերը ճանաչելի են որպես իրանցիներ: Բոլորս գիտենք, որ թաթերը Հարավային Կովկասի հնագույն տեղաբնիկներից են:
Հենց այդ ժամանակ էլ հասկացա, որ իմ ուսումնասիրության թեման կարող է վերաբերել Կովկասի թաթերին, ինչին պրոֆեսոր Ոսկանյանը հավանություն տվեց:
[b]- Կպատմե՞ք Ձեր ճանապարհին հանդիպած խոչընդոտների մասին:[/b]
- Սկզբից շատ դժվար էր, քանի որ պարսկերեն, անգլերեն, ադրբեջաներեն աղբյուրները շատ աղքատիկ էին: Քանի որ լավ գիտեմ անգլերեն և թուրքերեն, սկսեցի աղբյուրներն ուսումնասիրել, սկզբից որոշել էինք հիսուն էջ գրել, բայց ուսումնասիրության ընթացքում որոշեցի մնայուն գործ ստեղծել, որ թաթագիտության մեջ իր ուրույն տեղն ունենա: Իմ բնույթն է այդպիսին. չեմ սիրում միջին որակի աշխատանք կատարել: Սկսեցինք աշխատանքը պարոն Ոսկանյանի և իմ գիտական ղեկավար պարոն Տոնոյանի հետ:
[b]
- Ի՞նչ կառուցվածք ունի Ձեր ուսումնասիրությունը:[/b]
- Իմ կատարած աշխատանքը բաղկացած է նախաբանից և չորս հիմնական գլուխներից: Նախաբանում ներկայացված են թաթագիտության մեջ մինչ այժմ կատարված ուսումնասիրությունները, իսկ առաջին գլուխը ներառում է թաթերի պատմությունը՝ որտեղից և երբ են ծագել, երբվանից է թաթ բառը գործածության մեջ մտել:
Առաջին գլխում գրել եմ Շիրվանի և Առանի մասին, ներկայացրել եմ այս աշխարհագրական տարածքում թաթերի տեղաբաշխման պատմությունը:
Երկրորդ գլխում նկարագրել եմ այն տնտեսական և սոցիալական պայմանները, որում ապրում են թաթերն Ադրբեջանի Հանրապետությունում, ներկայացրել եմ թաթերի գյուղական և քաղաքային կյանքը՝ ներառելով իմ կատարած վիճակագրական
ուսումնասիրությունը՝ միաժամանակ նաև ցույց տալով, որ ադրբեջանական վիճակագրական ծառայությունները թաթ բնակչության ճիշտ թիվը չեն արտացոլում:
Ըստ պաշտոնական տվյալների՝ Ադրբեջանի Հանրապետության թաթերը 25.000 են, սակայն իմ ուսումնասիրության արդյունքում արձանագրեցի, որ թաթերի թիվն Ադրբեջանում 600.000-1.000.000 է:
Երրորդ գլուխը ներկայացնում է թաթերի ձուլման գործընթացը:
Իսկ ուսումնասիրության չորրորդ գլխում խոսել եմ Ադրբեջանում քաղաքական իրավիճակի, ինչպես նաև թաթերի այդ գործընթացներին մասնակցության մասին:
Այս գրքում հստակեցրել եմ, թե որտեղ և ինչ կենսակերպով են ապրում թաթերը, ինչ քաղաքական պահանջներ ունեն, ցույց եմ տվել, որ թաթերի մասին ադրբեջանական վիճակագրական տվյալները չեն համապատասխանում իրականությանը:
- [b]Ի՞նչ եք կարծում՝ ինչու է Ձեր ներկայացրած թվերի ու պաշտոնական տվյալների միջև տարբերությունն այդքան մեծ:
[/b]
- Ամեն ինչ պայմանավորված է վիճակագրական չափորոշիչներով: Վիճակագրական հարցմանը մասնակցելիս նրանց հարց է ուղղվել՝ իրենք ադրբեջանցի՞ են, թե՞ թուրք:
Սա առաջին պատճառն է: Երկրորդ պատճառն այն է, որ որոշ թաթեր պարզապես խուսափում են սոցիալական և քաղաքական խտրականության, ինչպես նաև տարատեսակ այլ ճնշումների ենթարկվելուց, այդ պատճառով չեն խոստովանում, որ իրենք թաթ
են:
Երրորդ պատճառն էլ, իհարկե, ձուլումն է հասարակության հետ, օրինակ, նրանցից ոմանք ամուսնացել են ադրբեջանցու կամ այլ ազգի ներկայացուցչի հետ:
Գրքի երրորդ գլխում ես պատմել եմ այդ միաձուլման քաղաքականության մասին՝ ներկայացնելով, թե ինչպես է այդ ամենը տեղի ունենում ժամանակակից պատմության այսօր:
Մի խոսքով, ամենահամեստ տվյալներով անգամ Ադրբեջանում թաթերի թիվը պետք է կազմի ամենաքիչը 600.000:
Ադրբեջանական վիճակագրական չափորոշիչները վստահելի չեն:
Գրքում անդրադարձել եմ նաև շիա թաթերին: Հետաքրքիր է, որ Ադրբեջանում շիա
շարժման կրոնական առաջնորդներից հիմնական երեքը թաթեր են:
[b]- Ինչպե՞ս կամփոփեք Ձեր ծավալուն ուսումնասիրությունը:[/b]
- Ադրբեջանում ապրող թաթերն օր օրի շատանում են: Նրանք ցանկանում են ունենալ իրենց սեփական ինքնությունը:
Ադրբեջանի Հանրապետության անկախացումից ի վեր թաթերը փորձում են ճանապարհ գտնել ավելի շատ իրավունքներ ունենալու և սեփական ինքնությունը պահելու ուղղությամբ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
1277 դիտում
21:45 17-02-2014
Ցեղասպանության թեման հետազոտող մի խումբ գիտնականներ քննադատական բաց նամակ են հղել Եվրադատարանին. Panorama.am
Այս բաժնից
1507 դիտում
14:35 22-11-2024
Նոյեմբերի 25-ից ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով. սպասվում են տեղումներ