1313 դիտում
21:45 17-02-2014
Ցեղասպանության թեման հետազոտող մի խումբ գիտնականներ քննադատական բաց նամակ են հղել Եվրադատարանին. Panorama.am
Միջազգային հեղինակություն ունեցող մի խումբ գիտնականներ բաց նամակ են հղել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)` հայտնելով իրենց մտահոգությունը թուրք քաղաքական գործիչ Դողու Փերինչեքի հայցով վերջերս դատարանի կայացրած վճռի կապակցությամբ: 2013թ. դեկտեմբերի 17-ին եվրադատարանը բավարարել էր Փերինչեքի հայցը` ընդդեմ Շվեյցարիայի: Բանն այն է, որ 2005թ. Շվեյցարիայում կազմակերպված մի գիտաժողովի ժամանակ Փերինչեքը Հայոց ցեղասպանությունն անվանել էր «միջազգային սուտ»: Շվեյցարական դատարանն այդ հրապարակային արտահայտության համար 2008թ. նրան դատապարտել էր 3.000 շվեյցարական ֆրանկ տուգանքի և եռամսյա պայմանական ազատազրկման կամ դրան համարժեք տույժի: Բայց եվրադատարանը մեղավոր է ճանաչել Շվեյցարիային` համարելով, որ վերջինս խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը, այն է՝ խոսքի ազատության իրավունքը, տվյալ դեպքում` Դուղու Փերինչեքի, գրում է[url=http://www.panorama.am/am/society/2014/02/17/letter/] Panorama.am-[/url]ը:
Ստամբուլում հրատարակվող «Ակոս» շաբաթաթերը տեղեկացնում է, որ Ցեղասպանության խնդրի ուսումնասիրությամբ զբաղվող գիտնականներն իրենց բաց նամակում նշում են Եվրադատարանի վերոնշյալ որոշման մեջ տեղ գտած պատմական անճշտությունների և բովանդակային սխալների մասին, որոնք սոցիալ-բարոյական լրջություն ունեն:
Նամակի հեղինակներն ընդգծում են, որ իրենք չեն վիճարկում մարդու հիմնարար իրավունքներից մեկը հանդիսացող խոսքի ազատությունը, այլ հայտնում են մտահոգություն` կապված 1915-ի Հայոց ցեղասպանության ժխտման հետ: Ի պատասխան դատավճռի այն կետին, որտեղ կասկածի տակ է առնվում 1915-ի իրադարձությունները «ցեղասպանություն» եզրաբառով բնորոշելու ճշմարտացիությունը, ՄԻԵԴ-ին հղված բաց նամակում թվարկվում են մի շարք անաչառ փաստեր ցեղասպանագետների տված գնահատականների վերաբերյալ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ[url=http://www.panorama.am/am/society/2014/02/17/letter/] այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
3000 դիտում
14:50 28-10-2019
«Ադրբեջանում ապրում է առնվազն 600 հազար թաթ». պարսիկ հետազոտող Մաջիթ Քյարեմ
Այս բաժնից
1210 դիտում
15:52 09-01-2025
Արմավիրում ձերբակալվել են ապօրինի թմրանյութ պահող տղամարդիկ (տեսանյութ)
757 դիտում
15:31 09-01-2025
ՏԿԵ նախարարը չի բացառել մարզերում տրանսպորտի գնի բարձրացումը