Փաշինյանը թոկ է ՀՀ-ի վզին, որից պետք է ազատվել, նա պատերազմի վտանգով սարսափի մեջ է պահում մարդկանց. Ռոբերտ Քոչարյան
Ինչո՞ւ սկսեց Նիկոլ Փաշինյանը բանակցել Ալիևի հետ առանց միջնորդների, մինչդեռ թույլ և պարտվող կողմը առաջին շահագրգիռ կողմն է, որ լինեն հզոր միջնորդներ, որոնք կերաշխավորեն բանակցային գործընթացը և այդ գործընթացի արդյունքները։ News.am-ի փոխանցմամբ, այս մասին այսօր՝ դեկտեմբերի 6–ին, իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Ինչո՞ւ Միացյալ Նահանգներում այս օգոստոսի 8-ին նախաստորագրված փաստաթղթերում Նիկոլ Փաշինյանը որևէ կերպ չփորձեց բանակցել խաղաղության հաստատման և ամրապնդման, միջազգային երաշխիքների խնդրի շուրջ։ Նույնիսկ փորձ չի արվել, ես համոզված եմ, որ փորձի պարագայում հնարավոր էր դրան հասնել։
Այս բոլոր կետերին միավորում է մեկ բան. Նիկոլ Փաշինյանին ձեռնտու է մի իրավիճակ, երբ Հայաստանը մշտական վտանգի առջև պետք է լինի նոր պատերազմ սկսելու, և դա իրեն ձեռ է տալիս մեկ պատճառով, որ խաղաղությունը ուղիղ կապվի իր անձի հետ, իր անվան հետ, այլ ոչ թե ամուր միջազգային երաշխիքների հետ։ Իրեն ուղղակի պետք էր օդի ջրի պես, որ ժողովուրդը այնպիսի սարսափ և վախ ունենա և անդադար լինի այդ սարսափը և վախը, որ քվեարկությունների ժամանակ ասեն՝ սա իսկապես պատուհաս է երկրի համար, բայց լավ է սա լինի, քան պատերազմը։ Սա դասական այն օրինակն է, երբ երկրի և ժողովրդի շահերը ուղղակի հակասության մեջ են երկրի առաջնորդի անձնական շահերի հետ։
Իր նպատակը իշխանություն պահելն է, որը պայմանավորված է նրնով, թե ինչ չափի սարսափ պետք է լինի մեր ընտրողների մոտ, որ կիրառվի այդ բանաձևը՝ «լավ է այս ազգակործան պատուհասը լինի, քան լինի նոր պատերազմ»։
Հետևաբար օգտագործեմ ոչ իմ տերմինները. Այսօր Նիկոլ Փաշինյանը թոկ է Հայաստանի Հանրապետության վզին և այդ թոկից պետք է ազատվել»,– հայտարարեց երկրորդ նախագահը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում