211652_close_icon
views-count16921 դիտում article-date 13:11 02-04-2015

Շղթայական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. «Արջի թաթ» ռեստորանի մոտ բախվել են Mercedes-ը, «2410»-ն ու «Իժ»-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 2-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 40-րդ կմ հատվածում՝ «Արջի թաթ» ռեստորանային համալիրի մոտ, բախվել են 26-ամյա Վոլոդյա Ավետիսյանի վարած Իժ 27 175 մակնիշի 722 ԼՍ 61 համարանիշի, 37-ամյա Միքայել Նալբանդյանի վարած Mercedes մակնիշի 34 ՏZ 476 համարանիշի և 23-ամյա Հայկ Ղուկասյանի վարած Գազ 2410 մակնիշի 65 ՍՏ 823 համարանիշի ավտոմեքենաները: Ինպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Իժ»-ն ու Mercedes-ը դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտամիջյան հատվածում: Վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ նույն վաշտի հետաքննիչ Րաֆֆի Հակոբյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչները: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր