Brabus-ը «լիցքավորել է» 2020 մոդելային տարվա բացառիկ Mercedes-Maybach S 650 L-ը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Գերմանական Brabus թյունինգային ընկերությունը ներկայացրել է 2020 մոդելային տարվա թյունինգապատ Mercedes-Maybach S 650 L-ը՝ Brabus 900 Rocket անվամբ:
Շքեղ Brabus 900 Rocket ավտոմեքենայի 6.0լ աշխատանքային ծավալով V12 շարժիչը 900 ձիաուժ հզորություն է ապահովում:
100կմ/ժ արագության մեքենան հասնում է ընդամենը 3,7 վայրկյանում: Առավելագույն արագությունը կազմում է 350 կմ/ժ:
Մեքենայի արժեքը 485 հազար եվրո է:
Մանրամասները՝ տեսանյութում: