211652_close_icon
views-count3730 դիտում article-date 18:10 26-10-2019

Անդրանիկ սարկավագ Մանուկյան. Ազգային պարերի մասին ֆիլմի համար փող չունեին, սակայն սեռափոխված մարդու մասին ֆիլմը հովանավորում են. Tert.am

Եթե մարդն իր սեռը փոխում է, ինձ համար այդտեղ այլևս մարդ հասկացություն չկա: Նա մեղքի մեջ հայտնված արարած է, իսկ ով իրեն նպաստում կամ օժանդակում է, որ այդպիսի քայլերի դիմի ու մեղքի մեջ ընկնի, ուրեմն հանցանք է գործում: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2019/10/26/Mel-daluzyan/3126416]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց Անդրանիկ սարկավագ Մանուկյանը՝ անդրադառնալով ծանրորդ Մելինե Դալուզյանի մասին նկարահանվող ֆիլմին: Հիշեցնենք, որ Ռեժիսոր Իննա Սահակյանը ծանրորդ Մելինե Դալուզյանի (արդեն՝ Մել) մասին վավերագրական ֆիլմ է նկարահանում: Պետությունը ֆիլմի ֆինանսավորման համար հատկացրել է 20 միլիոն դրամ: «Եթե Ազգային կինոկենտրոնն այդպիսի նախաձեռնություն է ընտրել, կարող եմ ասել, որ այն մարդը, որն իր սեռը փոխում է, այդքան մեղավոր չէ, քանի որ հիվանդ է, իսկ այն մարդիկ, որոնք օժանդակում են, ավելի մեծ մեղք են գործում: Փոխանակ այդ մարդուն հարց տան՝ ինչու ես սեռդ փոխում, վերջիվերջո Աստված մարդուն էգ և արու է արարել բազմանալու և կյանքը շարունակելու համար: Ավետարանն ասում է՝ հիվանդներին բժիշկներ են հարկավոր, ուզում եմ հասկանալ, այդ բժիշկները, որոնք օժանդակել են, բժիշկ կոչվել են մարդուն փչացնելո՞ւ, թե՞ մարդուն մեղքի տակ դնելու համար: Սարկավագի խոսքով՝ ֆիլմի համար գումար հատկացնողները, որ նպաստում են պրոպագանդային, ընդլայնում են իրենց միջավայրը, քանի որ միգուցե իրենք էլ են թաքնված «այդպիսի» մարդիկ: «Մելինե Դալուզյանը հասել է իր նպատակին, որովհետև իր նմանները կան: Ասում են՝ «նմանն զնմանին կնմանե»: Ուրեմն մեր նախարարությունը, մեր Կինոկենտրոնը, մեր պետական այրերը պետք է հասկանան, թե որն է բարին և որը չարը, հատկապես, երբ մարդը հանցանք է գործում: Այս մարդիկ հետ են մնացել նորմալ մարդկային կյանքից»,- ասաց Անդրանիկ սարկավագ Մանուկյանը: Անդրանիկ սարկավագ Մանուկյանը նշեց նաև, որ Ազգային կինոկենտրոնը չպետք է նպաստեր դրան: Նրա խոսքով՝ եթե Կինոկենտրոնը նպաստում է, ուրեմն ինքն այդտեղից սպասելիքներ ունի:

Նմանատիպ նյութեր