2784 դիտում
16:24 26-10-2019
Կա մտավախություն, որ Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ը իր ազդեցության դիրքերը ակամայից զիջում է Ռուսաստանին. Ամերիկայի Ձայն
Մինչ ամերիկյան ուժերը հեռանում են Սիրիայից ռուսական ուժերը մուտք են գործում հյուսիսային Սիրիայի տարածք՝ Պուտին-Էրդողան համաձայնության շրջանակներում քրդական ուժերին դուրս մղելու նպատակով։ Արտաքին քաղաքականության բազմաթիվ փորձագետների կարծիքով Ռուսաստանն ու Թուրքիան ստեղծված իրավիճակի գլխավոր շահառուներն են, գրում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5139519.html]Ամերիկայի Ձայնը[/url]։
Կա մտավախություն, որ Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ը իր ազդեցության դիրքերը ակամայից զիջում է Ռուսաստանին։
Այժմ ռուսական ուժերը վերահսկում են ռազմավարական կարեւորություն ունեցող Քոբանի քաղաքը, որտեղ, ավելի վաղ Դաեշի զինյալների դեմ մարտնչում էին ամերիկյան աջակցության ներքո գտնվող քրդական ուժերը։
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Մարկ Էսպերը ՆԱՏՕ-ի դաշնակիցների հանդիպման ժամանակ մեղադրեց Թուրքիային՝ հյուսիսային Սիրիայում տիրող իրավիճակի համար։
«Թուրքիան նախագահ Էրդողանի գլխավորությամբ մեզ դրեց ծանր վիճակի մեջ։ Թուրքական ուժերի ներխուժումը Սիրիա տարբեր պատճառներ էր հետապնդում, բայց կար՝գիտակցում, որ մենք չենք կարող բախվել ՆԱՏՕ -ի մեր դաշնակցի հետ»։
ԱՄՆ-ը երկար տարիներ հանդիսացել է Մերձավոր Արևելքում հիմնական ազդեցիկ ուժ։ Սակայն, ըստ փորձագետների, Ռուսաստանն այժմ օգտվում է ԱՄՆ-ի՝ Սիրիայից հեռանալու որոշումից։
«Ռուսաստանն այս հարցում ունի մի մեծ առավելություն ԱՄՆ-ի հանդեպ։ Այն է՝ հստակ ռազմավարություն այս տարածաշրջանում։ Ռուսաստանը հստակ գիտակցում է, թե ինչի է ուզում հասնել, ի տարբերություն գործող Թրամփի վարչակազմի, որին նախորդում էր Օբամայի վարչակազմը: Վերջինս նույնպես տարբեր հայտարարություններ էր անում, սակայն ի վերջո լուրջ նվաճումներ չգրանցեց», -նշում է Հանուն ամերիկյան առաջընթացի կենտրոնի փորձագետ Բրայան Քաթըլիսը։
«Ռուսաստանը հաստատում է իր վերահսկողությունն այստեղ, իսկ ներկա իրավիճակը գործում է ոչ միայն հօգուտ ռուսաստանի, այլ նաեւ Ասադի շահերի, որը կարողացել է պահպանել իր իշխանությունը տարածաշրջանում ռուսական աջակցության ներքո»,-նշում է Ռազմավարական եւ միջազգային ուսումնասիրությունների կենտրոնի փորձագետ Բալենթ Ալիրիզան։
ԱՄՆ-ի նախագահը հայտարարում է, որ ԱՄՆ-ը կապահովի Սիրիայի հարավ-արևելքում նավթային պաշարների անվտանգությունն ու դրանց պաշտպանությունը Դաեշ-ից՝ սահմանափակ քանակի ամերիկյան զորքերի առկայությամբ։
Ըստ փորձագետների, սա ԱՄՆ-ի դաշնակիցներին հստակ ուղերձ է հղում։
«Ուղերձը, որ ԱՄՆ-ը կպաշտպանի նավթային պաշարները, այլ՝ ոչ մարդկանց, հստակ լսելի է տարածաշրջանում, հատկապես ԱՄՆ-ի դաշնակիցների կողմից, որոնք մեծ զոհողությունների են գնացել Դաեշ-ի դեմ պայքարում»,- հավաստում է Հանուն ամերիկյան առաջընթացի կենտրոնի փորձագետ Բրայան Քաթըլիսը։
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը մինչդեռ պնդում է, որ ԱՄՆ-ը հավատարիմ կմնա Դաեշ-ի դեմ պայքարի գործին։
Նմանատիպ նյութեր
6014 դիտում
22:57 28-02-2017
Պարսից ծոցի պատերազմը ամրապնդեց ԱՄՆ-ի ռազմա-քաղաքական դիրքերը Մերձավոր և Միջին Արևելքում․ Պատմության այս օրը
2590 դիտում
10:05 16-02-2019
20-25 տարի հետո Մերձավոր Արևելքում հայեր չեն մնա․ Վիգեն արքեպիսկոպոս Այկազյան․ «Ամերիկայի ձայն»
1971 դիտում
16:46 17-10-2015
Իրանը թույլ չի տա Սաուդյան Արաբիային խարխլել իր դիրքերը Մերձավոր Արևելքում
Այս բաժնից
1165 դիտում
17:09 24-12-2024
Էյֆելյան աշտարակում հրդեհ է բռնկվել. տարհանվել է 1,000-ից ավելի մարդ
2955 դիտում
14:17 24-12-2024
Ամիօ բանկը բացառիկ հաջողություններ է գրանցել պարտատոմսերի շուկայում
1111 դիտում
22:53 23-12-2024
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ բողոքի հերթական ցույցն է անցկացվում