Իրանը թույլ չի տա Սաուդյան Արաբիային խարխլել իր դիրքերը Մերձավոր Արևելքում
Իրանը թույլ չի տա Սաուդյան Արաբիայի իշխանություններին թուլացնել իր դիրքերը Մերձավոր Արևելքում, հայտարարել է Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Գերմանիայի իր գործընկեր Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպումից հետո տված համատեղ մամլո ասուլիսում:
Նա նշել է, որ Իրանը մեծ դեր է խաղում տարածաշրջանում և միաժամանակ պատրաստ է համագործակցել տարածաշրջանի երկրների հետ Սիրիայի հակամարտության կարգավորման գործընթացում և ահաբեկչության դեմ պայքարում:
Զարիֆը նաև ընդգծել է,որ Թեհրանը ճիշտ է համարում այն քայլերը, որոնք իրականացնում է Ռուսաստանը Սիրիայում և այդ ռազմական գործողությունները ահաբեկչության դեմ պայքարի մի մաս են կազմում: