3033 դիտում
09:43 26-10-2019
Թումոյի սաների ջանքերով Գառնին կներկայացվի եռաչափ մոդելավորմամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաներըԱՄՆ-ից ժամանած ԴեյվինՂարախանյանի ու Ջեֆ Ուիլկինսի հետ միասինմի քանի օր է ինչ լուսանկարում են Գառնիի տաճարը, ենթահուշարձանները, արգելոց-թանգարանի ողջ տարածքը։Թումոյի սաները անօդաչու սարքի միջոցով «անմահացնում» են նաև Գառնին վերևից։ Արգելոց-թանգարանի այցելուները այս օրերին նկատել են տաճարի ամեն կադրը լուսանկարող երիտասարդներին/ 20 հոգի/, ովքեր խոստովանում են, որ նպատակը՝Գառնին եռաչափ մոդելավորմամբ ներկայացնելն է։
Մինչ արգելոց-թանգարանի տարածքում աշխատելը արտերկրից ժամանած մասնագետները Թումո կենտրոնի սաների համար մշակութային ժառանգության թվայնացման հատուկ դասընթաց են անցկացրել։
Սկանավորման համար Գառնին ընտրվել է պատմաճարտարապետական նշանակության ու յուրօրինակ գեղեցկության նկատառումով։
Անօդաչու սարքով տաճարի ամենագեղեցիկ կադրերն անմահացնող Վահե Սարգսյանի համոզմամբ, նախագիծը հնարավորություն կտա ոչ միայն պատկերել հուշահամալիրը իր ճարտարապետական լուծումներով, այլև՝ կօգնի մասնագետներին հետագա աշխատանքների ժամանակ։ Նրա փոխանցմամբ եռաչափ մոդելավորումը նաև մեր հարուստ մշակութային ժառանգությունը պահպանելուն է միտված։ Երիտասարդ մասնագետն անկեղծացավ՝ ինձ թվում էր նախկինում եղել եմ Գառնիում, բայց կադրերը նկարելուց նորովի տեսա ամեն ինչու հասկացա, որ առաջին անգամ եմ այստեղ։
Միացյալ նահանգներից ժամանած Ջեֆ Ուիլկինսի համոզմամբ իրենքճշգրիտ սկանավորում են տաճարը ներսից, ողջ հարակից տարածքը ու եռաչափ մոդելավորմամբ Գառնին կարող են տեսնել նաև աշխարհի տարբեր երկրներում։
Մասնագիտությամբ ճարտարապետ, դիզայներ ԴեյվինՂարախանյանը իր տպավորություններով կիսվում է ոչ վարժ հայերենով, ապա զրույցը շարունակվում է անգլերեն լեզվով։ Նրա խոսքով Թումո ստեղծարար տեխնոլոգիաների սաների հետ գործակցության նպատակը մերմշակութային ժառանգությունը թվային տարբերակով պահպանելն է։
Հաջորդ շաբաթ երիտասարդները կավարտեն իրենց աշխատանքը՝ այն ներկայացնելով տեսահոլովակի միջոցով։
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահանության ծառայություն»ՊՈԱԿ-ի լրատվության բաժին
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
1907 դիտում
16:49 04-07-2020
«Արխիդաչ» ընկերությունը կպատրաստի Վանաձորի Սայաթ Նովայի անվան զբոսայգու 3D մոդելավորմամբ նախագիծը
Այս բաժնից
685 դիտում
21:08 14-11-2024
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն առաջին անգամ հայկական խաշ է համտեսել
739 դիտում
20:42 14-11-2024
Մակունցն ու Հնդկաստանի դեսպանն անդրադարձել են համագործակցության ընդլայնմանը
709 դիտում
20:29 14-11-2024
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Հունգարիայի ԱԺ նախագահի հետ