1910 դիտում
16:49 04-07-2020
«Արխիդաչ» ընկերությունը կպատրաստի Վանաձորի Սայաթ Նովայի անվան զբոսայգու 3D մոդելավորմամբ նախագիծը
Հոլանդական «Արխիդաչ» ընկերությունը , ընդառաջ գնալով Լոռու մարզպետարանի առաջարկությանը, պատրաստակամություն է հայտնել գործընկերային հիմունքներով պատրաստել Վանաձորի Սայաթ Նովայի անվան զբոսայգու 3D մոդելավորմամբ նախագիծը:
Ընկերության ներկայացուցիչների հետ հետագա քայլերը քննարկելու նպատակով մարզպետ Անդրեյ Ղուկասյանը և փոխմարզպետ Գայանե Մարկոսյանը տեսակապի միջոցով քննարկում անցկացրեցին ընկերութան հիմնադիրներ Նատաշա Միրզոյանի, Լաուրենս Լիքեթի, ընկերության գլխավոր ճարտարապետ Արամ Սաղաթելյանի և տնօրեն Կարինե Աբրահամյանի հետ:
Ողջունելով նրանց՝ մարզպետը նշեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ նախորդ տարեվերջին Վանաձոր համայնքի զարգացման ծրագրերի քննարկման շրջանակներում պայմանավորվածություն էր ձեռքբերվել ներդրումներ իրականացնել և վերակառուցել նաև Սայաթ Նովայի անվան զբոսայգին: Այս ընթացքում «Սոլար գրուպ» ընկերության հետ համագործակցության արդյունքում մարտ ամսին իրականացվել է այգու սահմանների ճշգրտման, սահմանանիշերի տեղադրման, մանրազնին չափագրման, գույքագրման և քարտեզի վրա գույքի (շենք շինություններ, մայթեր, ծառեր) տեղադիրքի որոշման/տեղորոշման աշխատանքներ: Այժմ, հարցն առավել առարկայական քննարկելու համար զբոսայգուն 3D մոդելավորմամբ նախագծի պատրաստման անհրաժեշտություն է առաջացել:
-Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում ձեզ, որ պատրաստակամություն հայտնեցիք աջակցելու մեզ այս կարևոր հարցում,-ասաց մարզի ղեկավարը:
Նա նաև ներկայացրեց իր մտահղացումները այգու ապագա տեսքի և բովանդակության հետ կապված՝ կարևորելով այգու նախկին տեսքին ու ոգուն հավատարիմ մնալու սկզբունքի պահպանությունն ու նորարարական լուծումների համադրումը: Քննարկման արդյունքում երկուստեք հավանության արժանացավ առաջարկը՝ նաև ֆեյսբուքյան էջի միջոցով հավաքագրելու վանաձորցիների կարծիքները այս հարցի վերաբերյալ, որոնք կհամադրվեն մարզպետարանի կողմից պատրաստվելիք առաջարկությունների փաթեթի հետ և կներկայացվեն ընկերությանը:
Նմանատիպ նյութեր
1441 դիտում
16:31 23-05-2022
Հիմնանորոգման աշխատանքներ՝ Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում. քաղաքապետարան
Այս բաժնից
853 դիտում
22:03 14-11-2024
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ
793 դիտում
21:50 14-11-2024
ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը ողջունել է Արդարադատության Միջազգային դատարանի որոշումը
880 դիտում
21:33 14-11-2024
Վերականգնվում է Փարպի գյուղի Ծիրանավոր եկեղեցին