34884 դիտում
16:09 21-07-2022
Լեգենդար շախմատիստ Սմբատ Լպուտյանը Շախմատի միջազգային օրվա առթիվ Թումոյի այգում հանդիպեց IQ Center Global Education կրթական ու զարգացման կենտրոնի սաների հետ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հուլիսի 20-ին, Երևանում, Թումոյի այգում ավարտվեց Շախմատի միջազգային օրվան նվիրված միջոցառումների շարքը, որը կազմակերպվել էր IQ Center Global Education կրթական ու զարգացման կենտրոնի մեծ ջանքերով և Հայաստանի շախմատային ֆեդերացիայի օժանդակությամբ։
Միջոցառման հատուկ հյուրն էր շախմատի կարկառուն ներկայացուցիչներից՝ Հայաստանի շախմատային ֆեդերացիայի փոխնախագահ, շախմատիստ, գրոսմայստեր, Հայաստանի քառակի չեմպիոն Սմբատ Լպուտյանը։
Միջոցառման նպատակը նորարարական կրթության մեջ շախմատի կարևորագույն դերն ամրապնդելն էր, խթանել երեխաների շախմատային տրամաբանության զարգացմանը, մեկ վայրում շախմատի սիրահար երեխաներին միավորելն ու շախմատի աշխարհում գիտելիքով և ճկուն մտքով նոր հաղթանակների հնարավորություններ տալն էր՝ ընկերական խաղ-մրցաշարի շնորհիվ։ IQ Center Global Education-ն իր գործունեության բոլոր փուլերում մեծապես կարևորում է շախմատի առանցքային նշանակությունը, ուստի մշակել է հատուկ մեթոդաբանություն՝ ինչպես առկա, այնպես էլ հեռակա (առցանց) անհատական և խմբային դասերի համար, ստեղծել է բացառիկ օնլայն հարթակ, որտեղ երեխաները խաղում են, մրցում միմյանց հետ, ճանաչում շախմատի բոլոր նրբությունները, կիրառում տակտիկական հնարքներ, չափում գիտելիքները՝ միավորելով շախմատային ուժեղագույն խաղաոճերը։ Հատուկ մշակված մեթոդաբանությամբ խաղերի միջոցով զարգանում են երեխաների շախմատային կարողությունները, ինչպես նաև մեծ ազդեցություն թողնում անձնային աճի, վերլուծական և հետազոտական կարողությունների վրա, ինչը հնարավորություն է տալիս ներկայանալի լինել կյանքի շրջափուլերում։
21-րդ դարի՝ պարտադիր և օժանդակ կրթության ամենակարևոր բաղադրիչներից մեկը շախմատն է, որը բոլոր ժամանակներում մեծ պահանջարկ է վայելում, իսկ IQ Center Global Education-ը, առաջնային դասելով ժամանակակից աշխարհում շախմատի կարևորությունն ու անշրջանցելի դերը, իր մասնաճյուղերում՝ ներառված առկա և առցանց՝ հեղինակային ու նորարարական ուսուցման կողքին, չի մոռանում երեխաներին հերթական անգամ նոր հարթակ-հնարավորություն տրամադրել, դասարանային պարապմունքներից դուրս ուժերը փորձել՝ կուտակած շախմատային ռազմավարությունով, ճարտար ու ճկուն մտքով։
Օրվա խորհրդին համահունչ՝ ներկա էին ինչպես սպորտային խաղերից ամենաինտելեկտուալի սիրահարներն ու նրանք, որոնց համար շախմատը տարերք է, այլ նաև նրանք՝ ովքեր եկել էին բացահայտելու շախմատի անծայրածիր, տրամաբանական ու հաղթանակներով լի աշխարհը։
Միջոցառումը եզրափակվեց երաժշտական ձևավորմամբ, մուլտհերոսներով, տարատեսակ անակնկալներով ու նվերներով։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 275+
275+
Նմանատիպ նյութեր
2834 դիտում
10:21 07-04-2017
Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ երկրորդ համարն է լինելու շախմատիստ Սմբատ Լպուտյանը. «Հայկական ժամանակ»
2793 դիտում
17:08 16-11-2018
Սմբատ Լպուտյանը՝ ՖԻԴԵ-ի հանձնաժողովի նախագահ
3075 դիտում
09:43 26-10-2019
Թումոյի սաների ջանքերով Գառնին կներկայացվի եռաչափ մոդելավորմամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ