211652_close_icon
views-count3548 դիտում article-date 21:40 25-10-2019

Էրդողանը դատի է տվել ֆրանսիական Le Point թերթին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատական հայց է ներկայացրել ֆրանսիական Le Point թերթի դեմ։ Այդ մասին հաղորդում է anadolu գործակալությունը։ Վերջինի փոխանցմամբ՝ թուրքական իշխանությունները մեղադրել են թերթի գլխավոր խմբագրին և թղթակիցներից մեկին Թուրքիայի նախագահի հասցեին վիրավորական ենթատեքստով տեղեկատվություն անելու մեջ։ Խոսքը, մասնավորապես, գնում է մի հոդվածի մասին, որի հեղինակը նշել է, որ Էրդողանը լծված է էթնիկ մաքրման գործընթացին։ Թուրքիայում նախագահին վիրավորելն արգելված է օրենքով։

Նմանատիպ նյութեր