211652_close_icon
views-count1960 դիտում article-date 20:09 24-10-2019

ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը ՀՔԾ-ում է..tert.am

Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն: [url=https://www.tert.am/am/news/2019/10/24/Gagik-harutyunyan/3125055?fbclid=IwAR1uln4VGWvOZjmKesJpwFURglA4O08Gsy_EZDDAa-zcM3FS6VgmMIf6Y18]Tert.am[/url]-ի տեղեկություններով՝ Գագիկ Հարությունյանը հրավիրվել է հարցաքննության: Հատուկ քննչական ծառայությունը մանրամասներ չի հայտնում: Հիշեցնենք, որ ՀՔԾ-ում ՀՀ ՔՕ 300-րդ հոդվածի 1-ին մասի՝ իշխանությունը յուրացնելու հատկանիշներով քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը ներգրավվել է որպես կասկածյալ։ Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ, նույն գործով մեղադրյալ Արսեն Բաբայանը պայմաններ՝ կեղծ հիմքեր է ստեղծել Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու նպատակով ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի՝ 2018 թվականի մարտի 2-ին ստորագրած ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմում ներկայացնելու մասին հայտարարությունը հրապարակելու համար, որն էլ իր հերթին հիմք է հանդիսացել վերջինիս լիազորությունները դադարեցնելու, իսկ հետագայում` այդ թափուր պաշտոնում Հրայր Թովմասյանին առաջադրելու ու նշանակելու գործընթացի համար: Գագիկ Հարությունյանը ՀՔԾ հրավիրվել է սույն գործի շրջանակներում։

Նմանատիպ նյութեր