211652_close_icon
views-count2465 դիտում article-date 23:20 24-10-2019

Բակո Սահակյանը պարգևատրել է Համահայկական խաղերի անցկացմանն ակտիվ մասնակցած անձանց

Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում հոկտեմբերի 24-ին տեղի է ունեցել Համահայկական 7-րդ ամառային խաղերի կազմակերպման եւ անցկացման գործում ակտիվ մասնակցություն ցուցաբերած մի խումբ անձանց պարգեւատրման հանդիսավոր արարողություն: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել կատարած աշխատանքի համար, մաղթել բոլորին խաղաղություն եւ ամենայն բարիք:

Նմանատիպ նյութեր