211652_close_icon
views-count3748 դիտում article-date 23:31 24-10-2019

Տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել Գյումրու ներմարզային ուղևորափոխադրումների ոլորտում

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Շիրակի տարածքային բաժնի տրանսպորտային անվտանգության մասնագետների կողմից ուսումնասիրություններ և դիտարկումներ են իրականացրվել Գյումրու ներքաղաքային, ներմարզային և միջմարզային ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների գործունեությունների նկատմամբ, որի արդյունքում հայտնաբերվել են բազմաթիվ թերություններ և խախտումներ։ Գյումրու ներքաղաքային երթուղիները սպասարկող «Նյու-Սիթի Տրանս» և «Կոմֆորտ Լայն» կազմակերպությունների կողմից որոշ երթուղիներում հայտնաբերվել են սպիտակ հիմնագույնի հաշվառման համարանիշերով տրանսպորտային միջոցներ: Արձանագրված խախտումների համար կազմակերպությունների ղեկավարներն իրազեկվել են և նրանց տրվել է պարտադիր կատարման ցուցում՝ սեղմ ժամկետներում վերացնել հայտնաբերված թերությունները։ Հետագա դիտարկումների ընթացքում նկատվել է, որ սպիտակ հիմնագույնի հաշվառման համարանիշերով տրանսպորտային միջոցների քանակն ամբողջովին չի վերացել։ Կազմակերպությունների ղեկավարները կրկին անգամ զգուշացվել են, որից հետո որոշ ժամանակ անց հայտնաբերված խախտումների հիմքով կիրառվել են օրենքով սահմանված կարգով պատասխանատվության միջոցներ։ Ներմարզային ուղևորափոխադրումների նկատմամբ ուսումնասիրությունների արդյունքով հայտնաբերված չվացուցակների, երթուղիների սկզբնակետերի խախտումների, ճանապարհային թերթիկներում համապատասխան նշումների բացակայությամբ ուղևորափոխադրում իրականացնելու համար, Տեսչական մարմնի Շիրակի տարածքային բաժին են հրավիրվել «Կարեն», «Շամիրամի նշան», «Տրանս Ակնթարթ», «Մարիամ-79» կազմակերպությունների ներկայացուցիչները և կրկին տրվել են ցուցումներ սեղմ ժամկետներում թերությունները վերացնելու համար։ Այնուհետև հայտնաբերված խախտումների վերաբերյալ «Տրանս Ակնթարթ» և «Մարիամ-79» կազմակերպությունների նկատմամբ կիրառվել են օրենքով սահմանված կարգով պատասխանատվության միջոցներ։ Միջմարզային ուղևորափոխադրումների կազմակերպման գործընթացի ուսումնասիրությունների արդյունքով հայտնաբերված թերությունների, խնդիրների վերաբեյալ տարածքային բաժին են հրավիրվել երթուղիները սպասարկող «Տրանս Ակնթարթ», «Վար Ռուբ», «Արտ պրոգրես», «Մարիամ-79» կազմակերպությունների ներկայացուցիչները։ Տրվել է պարտադիր կատարման ցուցումներ ուղևորափոխադրումները՝ ըստ գործող չվացուցակների իրականացնելու համար։ Հետագայում խախտում թույլ տված «Վար Ռուբ» ՍՊ ընկերության նկատմամբ կիրառվել է օրենքով սահմանված կարգով պատասխանատվության միջոց, որից հետո նշված խախտումները վերացվել են։ «Վար Ռուբ» ՍՊԸ-ի կողմից սպասարկվող «Արթիկ-Երևան» երթուղու ուսումնասիրությամբ պարզվել է, որ ընկերությանը պատկանող փոխադրամիջոցները չնախատեսված կանգառներ են կատարում Մարալիկ քաղաքում, որի համար կազմակերպության ղեկավարին գրավոր զգուշացվել է։ Նշենք, որ Տեսչական մարմնի կողմից Շիրակի մարզում ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների գործունեությունների նկատմամբ նման վերահսկողությունը կրելու է շարունակական բնույթ:

Նմանատիպ նյութեր