211652_close_icon
views-count1846 դիտում article-date 23:49 08-10-2019

Տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել Լերմոնտովոյում ճանապարհի հիմանանորոգման աշխատանքներում

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի քաղաքաշինական գործունեության վերահսկողության մասնագետների կողմից իրականացվել է քաղաքաշինական կանոնների պահանջների ուղղությամբ հսկողություն, որի արդյունքում պարզվել է, որ Լոռու մարզի Լերմոնտովո համայնքի տարածքում կատարվող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներում առկա են մի շարք թերություններ: Այս մասին տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնից։ «Մասնավորապես՝ կառուցված բետոնե հենապատի վրա որոշակի հատվածներում առկա են խոռոչներ, ասֆալտբետոնի հարթեցնող շերտը տեղադրվում է փոշու վրա: Տեսչական մարմնի կողմից հայտնաբերվել է, որ արձանգրված թերությունների վերաբերյալ շինարարական վարման մատյանում տեխնիկական հսկողի կողմից գրառումներ չեն կատարվել,որով թույլ է տրվել տեխնիկական հսկողության կարգի խախտում: Տեսչական մարմնի կողմից կազմվել է համապատասխան արձանագրություն: Կապալառու «Լիլիթ-87» ՍՊ և տեխնիկական հսկողությունն իրականացնող «Սուֆետ» ՍՊ ընկերությունների տնօրենները ենթարկվել են վարչական պատասխանատվության՝ համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր