3854 դիտում
20:57 24-10-2019
Երիտասարդը կրակել է մի կնոջ ավտոմեքենային․ ոստիկանները նրան հայտնաբերել ու բերման են ենթարկել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հոկտեմբերի 23-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ է ստացվել, որ Հալաբյան փողոցի թիվ 34 բակում կայանված մեքենաներից մեկը դիտավորությամբ վնասել են։
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ 31-ամյա կնոջ «Մինի Կուպերի» ապակիներին կրակել են։ Տուժողից հաղորդում ընդունվեց։ Սկսվեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ կատարվածի հանգամանքները թարմ հետքերով պարզելու ուղղությամբ։ Հաղորդումից մի քանի ժամ անց՝ Մաշտոցի բաժնի համայնքային ոստիկանները Ավանի Աճառյան փողոցում հայտնաբերեցին ու կասկածանքով բաժին բերման ենթարկեցին մի երիտասարդի։
Արագածոտնի մարզի բնակիչ, 26-ամյա երիտասարդը խոսոտավանական բացատրություն տվեց։ Հետագա միջոցառումներով Մաշտոցի ոստիկանները հայտնաբերեցին նաև ատրճանակը։ Այն առգրավվեց՝ փորձաքննության ուղարկվելու համար։
Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ Հանգամանքները պարզվում են։
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2015 դիտում
18:22 02-05-2019
Երիտասարդը օդ է կրակել. ոստիկանները նրան բերման են ենթարկել
Այս բաժնից
367 դիտում
09:17 19-05-2024
Դեսպան Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի՝ Ֆրանկոֆոնիայի հարցերով համակարգող Ամիրա Միհայլեսկուի հետ
589 դիտում
09:03 19-05-2024
Հանրապետության տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ
736 դիտում
23:27 18-05-2024
Հավատացա՜ծ եղեք, այս շարժումը Սրբազան Հայրը մինչեւ վերջ տանելու է․ գնդապետ Մախսուդյան