2455 դիտում
20:21 25-10-2019
«Doing Business-Հայաստան 2020»-ում «գույքի գրանցման» վարկանիշը բարելավվել է
«Գործարարությամբ զբաղվելը» (Doing Business) 2020 թվականի՝ Հայաստանին վերաբերող զեկույցի համաձայն՝ ՀՀ կադաստրի կոմիտեի պատասխանատվության ներքո գտնվող «Գույքի գրանցման» բաժնի ցուցանիշը 190 երկրների մեջ նախորդ տարվա 14-րդ-ից բարձրացել և զբաղեցրել է 13-րդ հորիզոնականը՝ հավաքելով 88.6 միավոր: Համեմատության համար, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների միջին միավորն այս բաժնում 75.8 է։
Այս մասին տեղեկացրին Կադաստրի կոմիտեից։
«Իսկ Հանրապետության մյուս գերատեսչությունների պատասխանատվության տակ գտնվող բաժինների մեջ «Գույքի գրանցում» բաժնի վարկանիշը 2-րդ տեղում է:
Յուրաքանչյուր երկրի «Գույքի գրանցում» բաժնի առաջընթացի ցուցիչը հաշվարկվում է 4 հիմնական չափանիշներով՝
Գույքի գրանցման գործընթացում ներառված քայլերի քանակը: Առավելագույն միավորը տրվում է նվազագույն քայլերով գործընթաց ունեցող երկրին:
Ժամանակային ցուցիչ, որը հաշվարկվում է գործընթացն ավարտելու համար անհրաժեշտ օրերի քանակով: Առավելագույն միավորը տրվում է նվազագույն տևողությամբ գործընթաց ունեցող երկրին:
Արժեքային ցուցիչ, որը մատնանշում է գործընթացի համար անհրաժեշտ ծախսի չափը: Ծախսերը հաշվարկվում են գույքի արժեքի տոկոսային հարաբերությամբ և, նախատեսվում է, որ այն պետք է հավասար լինի մեկ շնչին բաժին ընկնող եկամտի հիսունապատիկին:
Որակի ապահովման ցուցիչ, որն իր հերթին բաղկացած է հինգ այլ ցուցիչներից՝ ենթակառուցվածքների հուսալիություն, տեղեկատվության թափանցիկություն, աշխարհագրական ծածկույթ, հողային վեճերի լուծման մեխանիզմներ և սեփականության իրավունքների հավասար հասանելիություն: Առավելագույն միավորը տրվում է որակի ապահովման առավելագուն միավորն ունեցող երկրին:
2020 թ. զեկույցի ցուցիչները հաշվարկված են մինչև 2019 թ. մայիսի 1-ը գրանցված տվյալների հիման վրա»,- նշված է հաղորդագրության մեջ։
[img]https://st0.shamshyan.com/editor/021088400157201965927850.jpg[/img]
Նմանատիպ նյութեր
1253 դիտում
15:58 24-10-2019
Ինչո՞ւ է Հայաստանը Doing Business-2020-ում 6 հետընթաց արձանագրել
2367 դիտում
09:12 26-10-2019
Համաշխարհային բանկը վերահաստատում է Doing Business 2020 զեկույցի Հայաստանի տվյալները․ «Ամերիկայի ձայն»
1115 դիտում
18:52 31-10-2018
Հայաստանը 6 կետով բարելավել է դիրքը Doing Business-ում
Այս բաժնից
466 դիտում
18:21 27-01-2025
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Հնդկաստանի Հանրապետության օրվան նվիրված միջոցառմանը
424 դիտում
18:13 27-01-2025
Մերժել Ցեղասպանության ուրացումը և ուրացողներին. Էդմոն Մարուքյան
997 դիտում
17:31 27-01-2025
Այս «шлю*а»-ների ընտանիքը վերջնականապես կործանում է Հայաստանը․ Հովհաննես Շահինյան