211652_close_icon

Մտանք նախարարների դրության մեջ. Փաշինյանը բացատրել է, թե ինչու են չինովնիկներն ստացել հերթական ֆինխրախուսումը. news.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count2615 դիտում article-date 22:23 23-10-2019
Մեր ընդունած որոշման արդյունքում որոշ նախարարների եւ պաշտոնյաների աշխատավարձերը բարձրացել են, մյուսներինը՝ կրճատվել։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովի նիստում հոկտեմբերի 23-ին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանի՝ նախարարների եւ պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին հարցին, հայտնում է [url=https://news.am/arm/news/540542.html?fbclid=IwAR1xMtzlqmKwHNsoowOG8H9FlmNuCJlgC4kJHxjdRlwnyuNNhvIvHqypHzo]News.am[/url]-ը։ Մարուքյանին մասնավորապես վրդովել էր այն փաստը, որ վարչապետի որոշումը միլիոնավոր դրամներով հերթական պարգեւավճարների մասին գաղտնի է եղել։ Փաշինյանի խոսքով՝ դա արվել է այն բանի համար, որպեսզի նախարարները «սեղմված վիճակում» չհայտնվեն եւ ինքնուրույն իրենց պարգեւավճարներ չգրեն։ Հարցին, թե ինչու այդ դեպքում այդ գործընթացը գաղտնի է իրականացվել, կառավարության ղեկավարն ասել է, որ դա բացառապես ներքին տեխնիկական գործընթաց է՝ ուղղված գաղտնի տեղեկության պաշտպանությանը։ Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://news.am/arm/news/540542.html?fbclid=IwAR1xMtzlqmKwHNsoowOG8H9FlmNuCJlgC4kJHxjdRlwnyuNNhvIvHqypHzo]կայքում[/url]։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր