211652_close_icon
views-count74448 դիտում article-date 21:31 23-10-2019

Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. 31-ամյա վարորդը փայտով բարձված УАЗ-ով Հաղարծնի անտառում բախվել է ծառին. 3 վիրավորներից 2-ին ռեանիմոբիլով տեղափոխել են Երևան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ՝ 31-ամյա Մ. Ա-ն իր վարած УАЗ մակնիշի 22 ՏԼ 928 համարանիշի՝ փայտով բարձված ավտոմեքենայով «Դիլիջան Ազգային Պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Հաղարծին տեղամաս«» մասնաճյուղի «Պորտավոր» կոչվող հանդամասում, ըստ նախնական տեղեկությունների, ավտոմեքենայի արգելակները խափանվելու հետևանքով կորցրել է կառավարումը և բախվել ծառին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Մ. Ա-ն, ուղևորներ՝ Տավուշի մարզի բնակիչներ, 31-ամյա Ա. Ա-ն և 30-ամյա Թ. Ա-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Դիլիջան» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Դիլիջանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սևակ Բադիրյանի և քրեական հետախուզության բաժանմունքի պետ Խաչատրյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-դ վաշտի հետաքննիչ Կարեն Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից երկուսը «Դիլիջան» բժշկական կենտրոնում առաջին բուժօգնությունը ստանալուց հետո ռեանիմոբիլով տեղափոխվել են Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր