211652_close_icon
views-count23913 դիտում article-date 21:10 25-07-2022

Ավտովթար՝ Տավուշի մարզում. բախվել են ՎԱԶ 2104-ն ու Kia-ն, վերջինս հայտնվել է անտառում՝ բախվելով ծառին, վիրավորներից մի քանիսը ԱՄՆ քաղաքացիներ են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հուլիսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 104 կմ հատվածում՝ Հաղարծին գյուղի վարչական տարածքում, բախվել են Տավուշի մարզի բնակիչ՝ 22-ամյա Դավիթ Հ-ի վարած ՎԱԶ 2104 մակնիշի և ԱՄՆ քաղաքացի՝ 38-ամյա Դերենիկ Թ-ի վարած Kia մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Kia-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել անտառում՝ բախվելով ծառին։ 

Վթարի հետևանքով Kia-ի ուղևորներ՝ Երևանի բնակիչ, 67-ամյա Արփի Խ-ն, ԱՄՆ-ի քաղաքացիներ՝ 59-ամյա Օվսաննա Ի-ն, 33-ամյա Իսկէնըտէրպապ Յ-ն և 66-ամյա Արա Խ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Դիլիջան» ԲԿ։ 

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և օպերատիվորեն ժամանած ԱԻՆ ՓԾ Դիլիջանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները, սահմանազատել տարածքը։ 

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Դիլիջանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Եփրեմ Գալստյանի գլխավորությամբ։ 

Օպերատիվ են գործել Դիլիջանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի  մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է վարույթ։ 

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+

Նմանատիպ նյութեր