Ավտովթար՝ Տավուշի մարզում․ ժողովրդին հայտնի Հաղարծնի խաչմերուկում բախվել են «Mitsubishi Outlander»-ը, «УАЗ 469»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջված հայտնվել է կանաչ գազոնում․ կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հուլիսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին՝ ժողովրդին հայտնի Հաղարծին վանական համալիրի խաչմերուկում, բախվել են 50-ամյա Ժիրայր Գ․-ի վարած «Mitsubishi Outlander» մակնիշի, 35-ամյա Դավիթ Օ․-ի վարած «УАЗ 469» (Վիլիս) մակնիշի և 38-ամյա Թաթուլ Ե․-ի վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է պատնեշին և կողաշրջված հայտնվել կանաչ գազոնի վրա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Դիլիջան» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Դիլիջանի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնի փականը և քաղաքացիներին օգնել ուղղել «Ford Transit»-ը։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, վաշտի հրամանատար Գոռ Ամիրյանի, դասակի հրամանատար Արմինե Ալիխանյանի և դասակի հրամանատարի տեղակալ Գագիկ Հովակիմյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Աշոտ Էլարյանը և Դավիթ Վիրաբյանը։
Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դիլիջանի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատուի գլխավորությամբ։
Վթարի մասին ոստիկանության Դիլիջանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորների ինքնությունը։
Լուսանկարները՝ Եղիշե Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։