211652_close_icon
views-count18753 դիտում article-date 20:25 23-10-2019

Նաիրի Հունանյանն ազատ չի արձակվելու. նախարար Բադասյանը պարզաբանեց՝ ինչու

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր՝ հոկտեմբերի 23-ին, Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում անդրադարձավ հոկտեմբերի 27-ի ոճրագործության մասնակիցներից՝ Նաիրի Հունանյանի պայմանական վաղաժամկետ արձակման դիմումի մասին հարցին։ Նախարարը նշեց, որ դիմումի հետ կապված հնարավոր է մի քանի սցենար: «Համար առաջին սցենար. եթե պրոբացիայի ծառայությունը և քրեակատարողական ծառայությունը երկուսն էլ տալիս են դրական եզրակացություն, ապա համապատասխան միջնորդությունը ներկայացվում է դատարան։ Եթե երկու կառույցներից մեկը տալիս է դրական եզրակացություն, մեկը՝ բացասական, ապա դատապարտյալի գրավոր համաձայնությամբ հնարավոր է հարցը քննարկել դատական կարգով։ Եթե երկուսն էլ տալիս են բացասական եզրակացություն, ապա հարցի քննարկումը համարվում է մերժված։ Տվյալ դեպքում քրեակատարողական ծառայությունն արդեն իսկ բացասական եզրակացություն է տրվել։ Նկատի ունենալով, որ պրոբացիայի ծառայությունն առաջնորդվելու է նույն չափանիշներով, կարծում եմ՝ ելքը պարզ է»,- ասաց նախարարը։

Նմանատիպ նյութեր