211652_close_icon
views-count42328 դիտում article-date 22:58 23-10-2019

ԿԳՄՍ նախարարությունն ուսուցիչներին խրախուսելու է ըստ մասնագիտական որակների բարձրացման

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը հոկտեմբերի 23-ին Մեդիա կենտրոնին տված հարցազրույցում տեղեկացրեց, որ մշակել են ուսուցիչների որակավորման շրջանակի և մասնագիտական ստանդարտներին վերաբերող նախագծեր: Ա. Անափիոսյանի խոսքով՝ նախագիծը կապահովվի ուսուցիչների աշախատավարձի թռիչքը: «Որակավորումների շրջանակն ունենալու է չորս մակարդակ` սկսնակ ուսուցչից մինչև վարպետ ուսուցիչ: «Աշխատավարձային քաղաքականության համաձայն` այն ուսուցիչը, որը կլինի չորրորդ սանդղակում խրախուսանքի կարժանանա»,-շեշտեց նախարարի տեղակալը: Անափիոսյանը տեղեկացրեց, որ հունվարից կսահմանվի ուսուցչի նվազագույն երաշխավորված աշխատավարձ, որը կազմելու է 125 հազար դրամ: «Թռիչքն այնպես ենք ապահովում, որ ուսուցիչներն անգամ կարողանան 400 հազար և ավելի աշխատավարձ ստանալ»,-ասաց նա:

Նմանատիպ նյութեր