10782 դիտում
09:17 16-01-2018
Մասնագիտական որակների բացակայությո՞ւն, թե՞ սեփական շահերի հետապնդում. Էջմիածնի քաղաքապետարանի արձագանքը՝ օրաթերթի տարածած ապատեղեկատվությանը
Որոշ ԶԼՄ-ներ դարձել են զանգվածային ապատեղեկատվություն տարածող միջոց: Մնում է հասկանալ` մասնագիտական որակների բացակայությունն է պատճառը, թե սեփական շահերի հետապնդումը:
Էջմիածնի քաղաքապետարանը հայտարարում է, որ վերջին օրերին մամուլով շրջանառվող լուրերը, թե քաղաքապետարանը մահացածներից հարկ է հավաքում, իրենց լրագրող համարող մի քանի հոգու ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունք է եւ լրագրողական ու մարդկային էթիկայի կոպիտ խախտում, քանզի տվյալ լրատվամիջոցի լրագրողը նույնիսկ նեղություն չի կրել ճշտելու տեղեկատվության իսկությունը, ինչպես նաեւ չի պահպանել հավասարության սկզբունքը, այսինքն` երկու կողմերին լսելու եւ ճշգրիտ տեղեկատվություն ստանալու պայմանը:
«Ժամանակ» օրաթերթի 12.01.2018 թվականի 4 (3482) համարում հրապարակված տեղեկատվությունը, որին լրատվական կայքերը հղում են կատարել եւ վերցրել են որպես հիմք, ակնհայտ ստահոդ եւ չճշտված տեղեկատվություն է, որն արատավորում է Էջմիածնի քաղաքապետի եւ քաղաքապետարանի բարի համբավը:
Էջմիածնի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ կեղծիք տարածողները պատասխան են տալու: Խնդրում ենք, որ ամեն մի հրապարակում հստակ հղումներով լինի, համապատասխան աղբյուրներից ճշտված, հստակ երեւա իր վրա պատասխանատվություն վերցնող ինֆորմացիայի աղբյուրը: Հակառակ պարագայում, բոլորս ենք հասկանում, պատասխանատվություն կրելու է կեղծիքը հրապարակած լրատվամիջոցը:
[b]Էջմիածնի քաղաքապետարանի լրատվության բաժին
[/b]
Նմանատիպ նյութեր
2652 դիտում
16:38 06-07-2016
ՇՄԶ համակարգը կնպաստի բժիշկների և բուժքույրերի մասնագիտական որակների բարձրացմանը
42769 դիտում
22:58 23-10-2019
ԿԳՄՍ նախարարությունն ուսուցիչներին խրախուսելու է ըստ մասնագիտական որակների բարձրացման