211652_close_icon
views-count3069 դիտում article-date 21:20 23-10-2019

Վալերի Գերգիևը պարգևատրվել է Հայ-Ռուսական համալսարանի «Ադամանդազարդ ձիթենու ճյուղ» մեդալով

Մարիինյան թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր տնօրեն Վալերի Գերգիևը պարգևատրվել է Հայ-Ռուսական համալսարանի «Ադամանդազարդ ձիթենու ճյուղ» ոսկե մեդալով` «Ռուսաստանի Դաշնության մշակութային հարստության բազմապատկման և պահպանման, Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնի վերածննդի ու զարգացման գործում մեծ ներդրում ունենալու, դիրիժորական արվեստում ցուցաբերած բարձր պրոֆեսիոնալիզմի և գեղարվեստական նվաճումների, հայ-ռուսական հոգևոր միասնության ամրապնդման գործում ունեցած ավանդի համար»: Պարգևը Վալերի Գերգիևին հանձնել է Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը՝ Սանկտ-Պետերբուրգի Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի երևանյան համերգից հետո, որը կայացել էր «Ավրորա» մրցանակաբաշխության շրջանակներում: Նշենք, որ տարբեր տարիներին ՀՌՀ-ի «Ադամանդազարդ ձիթենու ճյուղ» ոսկե մեդալը շնորհվել է նաև Վլադիմիր Սպիվակովին, Սիլվա Կապուտիկյանին, Եվգենի Պրիմակովին, Լյուդմիլա Պուտինային և Սոս Սարգսյանին: [b]ՀՌՀ մամուլի ծառայություն [/b]

Նմանատիպ նյութեր