211652_close_icon
views-count2298 դիտում article-date 13:12 23-10-2019

Ես ինքս եմ որոշել հրաժարական տալ ՍԴ նախագահի պաշտոնից. Գագիկ Հարությունյանը պնդում է՝ իրեն ոչ ոք չի ստիպել. «Ազատություն»

Սահմանադրական դատարանի և Բարձրագույն դատական խորհրդի» նախկին նախագահ Գագիկ Հարությունյանն [url=https://www.azatutyun.am/a/30231916.html]«Ազատությանը» [/url]տված հարցազրույցում հայտարարել է, թե «հեքիաթների ժանրից» է տեղեկությունը, թե իրեն ստիպել են հրաժարական տալ ՍԴ նախագահի պաշտոնից՝ այդ պաշտոնում Հրայր Թովմասյանին ընտրելու համար: «Ես ամսի 28-ին ընտրվեցի Բարձրագույն դատական խորհրդի անդամ և անմիջապես որոշեցի, որ հարմար չէ՝ ՍԴ նախագահը մեկ այլ ինստիտուտում խորհրդի անդամ լինի և ՍԴ նախագահի լիազորությունները վայր դրեցի, որը իմ իրավունքն է: Որևէ օրենքով նախատեսված չէ դրա ընթացակարգը, դա իմ իրավունքն է, կարող էի նաև հեռուստատեսությամբ հայտարարել, որ վայր եմ դրել»: Հարցին՝ Ձեզ չե՞ն ստիպել, որ այդ քայլին գնաք, որպեսզի Հրայր Թովմասյանը դառնա ՍԴ նախագահ, Հարությունյանը պատասխանել է. «Դա հեքիաթների ժանրից է: Ես ինքս եմ որոշել, որ հարմար չէ ԲԴԽ անդամի կարգավիճակով լինել նաև Սահմանադրական դատարանի նախագահ»: Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնել էին, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով որպես կասկածյալ է ներգրավվել ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը` իշխանությունը յուրացնելու կասկածանքով, իսկ Արսեն Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-300-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված այն հանցավոր արարքների կատարման համար, որ նա, 2018 թվականին հանդիսանալով ՀՀ ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար, օժանդակել է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից ՀՀ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալուն, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք:

Նմանատիպ նյութեր