3336 դիտում
09:37 23-10-2019
Մենք այդ մասին չենք խնդրել. Կալաշնիկովը՝ Հովհաննես Իգիթյանի հնարավոր հեռացման մասին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հունիսի 24-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամենակարևոր նիստերից մեկի ժամանակ, երբ քննարկվում էր Ռուսաստանի պատվիրակության ձայնի իրավունքի վերականգնման հարցը, ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Հովհաննես Իգիթյանը չմասնակցեց քվեարկությանը:
Դրանից հետո լուրեր տարածվեցին, թե Իգիթյանը չէր մասնակցել՝ պայմանավորվելով ուկրաինացի պատվիրակների հետ, որից հետո ռուսական կողմը հայկական կողմին խորհուրդ է տվել հեռացնել նրան հայկական պատվիրակությունից: Արդյոք այդպե՞ս է:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց հարցը պարզել ԵԽԽՎ ռուսական պատվիրակության անդամ Լեոնիդ Կալաշնիկովից: Վերջինս մեզ հետ բացառիկ զրույցում նշեց, որ իրենք հենց այդ նստաշրջանի օրերին են հրապարակային հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանից փորձել պարզել, թե ինչու է քվեարկությունը նման կերպ եղել, իսկ Իգիթյանի հետ զրուցելու ցանկություն չի էլ եղել:
«Այդ հարցով պետք է որոշում կայացնի հենց հայկական կողմը: Մենք այդ մասին չենք խնդրել, պնդել, դա հայկական կողմի հարցն է»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
8742 դիտում
22:00 26-09-2015
Ուկրաինացիները գտել են ավտոմատ Կալաշնիկովը լիցքավորելու հեշտ ձևը (տեսանյութ)
2236 դիտում
20:56 22-02-2016
Գեղագիտության ազգային կենտրոնը անվանակոչվել է Հ. Իգիթյանի անունով
Այս բաժնից
2266 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»
1744 դիտում
08:00 19-12-2024
Հաջորդը ո՞ւմ մուտքը Հայաստան կարգելվի. «Փաստ»
1513 դիտում
07:34 19-12-2024
Ուշագրավ իրադարձություն Երևանում. ի՞նչ է սպասվում Հայաստանի զբոսաշրջության ոլորտին. «Փաստ»