2718 դիտում
18:16 22-10-2019
«Դա իմ համար անընդունելի է». Գագիկ Ծառուկյանը` Հրայր Թովմասյանի դուստրերին ԱԱԾ կանչելու մասին. News.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ Ազգային ժողովի մեծությամբ երկրորդ խմբակցության` «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդ Գագիկ Ծառուկյանի համար անընդունելի է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի դուստրերին ԱԱԾ հարցաքննության կանչելու հանգամանքը: Այս մասին այսօր` հոկտեմբերի 22-ին, ԱԺ- ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԲՀԿ առաջնորդը հայտնում է [url=https://news.am/arm/news/540190.html?fbclid=IwAR0S0Fp7NhAwI83NjsAquvdDU5ZjHlDspJ0zSumlmHlLrkbifS0SCru73iw]news.am[/url]-ը։
«Եթե ցանկացած գործուենության մեջ կա հանցակազմ, հանցանք, անօրինականություն, պատժելի է: Բայց ասենք, թե ես տեսնելով նրա ընտանիքի հանդեպ, 16, 18 տարեկան աղջիկը, որոնց հանդեպ քննություն է, դա իմ համար անընդունելի է: Էօր հիմնական խնդիրը Թովմասյանն է, խնդիր չկա, թող հանցակազմ ներկայացնեն, հանցակազմ լինի, որ նա ինչ-որ հանցանք է կատարել, մենք բոլորս միասին կողմ ենք, թող պատժեն: Բայց ասենք իմ համար, ես որպես հայ մարդ, ընտանիքի մարդ, տեսնելով 16 տարեկան աղջկան կանչեն հարցաքննության, ինչ-որ չարաշահումներ, դա իմ համար անընդունելի է»,-ասաց նա:
Ծառուկյանի խոսքով` այս քայլերով ուժային կառույցները «անհարմար» վիճակի մեջ են դնում երկրի վարչապետին. «Ուզում են ինչ-որ բան ցույց տալ, բայց չեն համապատասխանում իրենց պաշտոններին»:
Անդրադառնալով նրան, որ իրենց խմբակցությունը չի մասնակցել Հրայր Թովմասյանի լիազորությունները վայր դնելու ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությանը, Ծառուկյանն ասաց, որ իրենք չեն մասնակցել, քանի որ իրավական հիմք դրանում չեն տեսել եւ անիմաստ են համարել իրենց մասնակցությունը:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://news.am/arm/news/540190.html?fbclid=IwAR0S0Fp7NhAwI83NjsAquvdDU5ZjHlDspJ0zSumlmHlLrkbifS0SCru73iw]կայքում[/url]։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
958 դիտում
23:38 24-12-2024
Երեւանի քաղաքային իշխանությունը անհիմն թանկացումների մասին հերթական որոշումն ընդունեց. Հայկ Մարության
868 դիտում
22:50 24-12-2024
Մալխասն իր ջազով ստեղծել է Երևան, որը հիշեցնում է մեր հարուստ մշակույթը․ Տիգրան Ավինյան