Արսեն Թորոսյանին ԱԱԾ կանչելու որևէ հիմք չկա. ԱԱԾ տնօրեն
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արգիշտի Քյարամյանն Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին ԱԱԾ կանչելու որևէ հիմք չի տեսնում: «[url=https://armenpress.am/arm/news/1026117.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ այս մասին Քյարամյանն ասաց Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, պատասխանելով այն հարցին, թե արդյոք վերջին օրերին Թորոսյանը կանչվել է ԱԱԾ:
«Ոչ, չի կանչվել: Արսեն Թորոսյանին ԱԱԾ կանչելու որևէ հիմք չկա»,- ասաց Քյարամյանը: